Վատ չի լինի` «Ռեալին» կրկին 4 գոլ խփենք. Լևանդովսկի
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Ռեալի» դեմ խաղից առաջ հայտարարել է, որ իրենք պատրաստվում են ամենայն լրջությամբ:
«Պոկեր երկրո՞րդ անգամ: Այո, վատ չի լինի: Իհարկե, հասկանում ենք այդ խնդրի ողջ բարդությունը, սակայն «Բորուսիայի» ֆուտբոլիստները հույս ունեն` դիմակայությունը հաջող ելք կունենա իրենց համար»,-Լևանդովսկիի խոսքը մեջբերում է գերմանական մամուլը:
Հիշեցնենք, որ 2012/13 թթ-ի մրցաշրջանում դորտմունդցիները «Ռեալին» հաղթել են 4:1 հաշվով, իսկ Լևանդովսկին 4 գոլ է հեղինակել:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու