Ռոնալդուն և Դի Մարիան կմասնակցեն «Բորուսիայի» դեմ խաղին
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին չի ցանկանում Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում Դորտմունդի «Բորուսիայի» դեմ հանդիպմանը տհաճ անակնկալի գալ:
Ինչպես տեղեկացում է իսպանական մամուլը, դրանից խուսափելու համար իտալացի մասնագետը հանդիպմանը խաղադաշտ դուրս կբերի թիմի մարտական կազմը:
Մասնավորապես, պատասխան խաղին կմասնակցեն Կրիշտիանու Ռոնալդուն, ով թիմերի միջև առաջին հանդիպմանը վնասվածք էր ստացել և Անխել դի Մարիան, ով նույպես վնասվածք ուներ:
Հիշեցնենք, որ «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում տեղի ունեցած խաղն ավարտվել էր դաշտի տերերի հաղթանակով` 3:0 հաշվով:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու