«Դավաճաններ և անառակի զավակներ». Մոուրինյուն` «Ռեալի» ֆուտբոլիստներին
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն վերջերս լույս տեսած ինքնակենսագրական գրքում անդրադարձել է իր նախկին թիմի ֆուտբոլիստներին, - տեղեկացնում է իսպանական մամուլը:
Գրքում մասնագետը գրում է, որ «Ռեալի» ֆուտբոլիստներից մշտապես սպասել է վատ հնարքների: Նույնիսկ մեկ անգամ հյուրանոցներից մեկում, որտեղ հանգրվանել է «Ռեալը», Մոուրինյուն փնտրել է գաղտնալսվող սարք: Բացի դա` «Բարսելոնայի» հետ խաղերից մեկից հետո պորտուգալացին իր ֆուտբոլիստերին ասել է. «Դուք դավաճաններ եք: Խնդրեցի, որ հիմնական կազմի մասին ոչինչ չասեք, սակայն դուք դավաճանեցիք ինձ: Այնպես որ, դու պարզապես անառակի զավակներ եք: Իմ միակ ընկերը Գրաներոն է, սակայն նրան էլ մինչև վերջ չեմ վստահում: Դեռևս երբեք թիմերում նման դավաճանների չէի հանդիպել»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու