Արցախի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ
Արցախ
Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Ուղերձում ասված է.
«Սիրելի՛ կանայք, մայրեր ու քույրեր: Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Մայրության և գեղեցկության այս սքանչելի տոնի առթիվ: Այն մեր ազգային արժեհամակարգի հենասյուներից մեկի՝ մոր կերպարի, ինչպես նաև գեղեցկության վերարժևորման և մեծարման մի նոր առիթ է: Ընդունե՛ք մեր ջերմագույն սերն ու երախտագիտությունը և հավատացած եղե՛ք, որ Ձեր փոխադարձ սերը մշտապես ուղեկցում է բոլորիս: Մարիամ Աստվածածնի ավետման այս տոնին ցանկանում եմ, որ քրիստոնեական սերն անպակաս լինի Ձեր ընտանիքներից։
Սերունդների հայեցի և արժեքահեն դաստիարակությունը բոլորիս սուրբ պարտականությունն է, որն իրագործվում է գլխավորապես Ձեր՝ մայրերիդ կողմից: Անժխտելի փաստ է, որ դարեր շարունակ հայ մայրն է եղել ազգապահպանության սյուներից մեկը՝ փոխանցելով սերունդներին մեր ազգի ուրույն դիմագիծը:
Մաղթում եմ, որ միշտ պահպանեք հայուհու այն առաքինի կերպարը, որով բոլորս հպարտանում ենք: Թո՛ղ առողջությունը, սերն ու ընտանեկան ջերմությունն անպակաս լինեն ձեզնից, սիրելի՛ կանայք»:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան