ՀՀ ոստիկանապետը կանանց և աղջիկներին շնորհավորել է Մայրության և գեղեցկության տոնի առթիվ
Հասարակություն
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ուղերձում ասված է.
«Սիրելի՛ կանայք,
ՀՀ ոստիկանության կոլեգիայի և իմ անունից շնորհավորում եմ ապրիլի 7-ի՝ Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ: Օրինաչափ է, որ նույնարմատ են կինն ու կյանքը, քանզի մայր-կինն է գործում արարչության հրաշքը և կրում մարդու հարատևման պատասխանատվությունը:
Սիրելի՛ գործընկերուհիներ, օջախի մոր, պահապանի ու դաստիարակի սուրբ գործի հետ, դուք տղամարդկանց հավասար կրում եք ոստիկանի արժանապատիվ կոչումը, հաղթահարում մեր բարդ աշխատանքի բոլոր դժվարությունները: Շնորհավորում եմ տոնի առթիվ, մաղթում եմ արդյունավետ ծառայություն օրենքին ու ժողովրդին: Շնորհավորում եմ և լավագույնն եմ մաղթում ոստիկանության ծառայողների մայրերին և կանանց:
Լուսավոր տոնի առթիվ շնորհավորում եմ բոլո′ր մայրերին՝ մեր պահապան հրեշտակներին, բոլո′ր կանանց՝ մեր նպատակների և ձեռնարկների համախոհներին ու զինակիցներին: Թող խաղաղ լինի ձեր օջախների երկինքը, շեն լինեն ձեր տները, թող գեղեցկության հրաշքն ու մայրության երջանկությունը ուղեկից լինեն ձեզ ողջ կյանքում:
Աստված ձեզ պահապան»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու