«17-18 տարվա օգտագործած տարածքս քանդել են, բայց շատ ուրախ եմ»․ Աջափնյակի բնակիչը՝ Փաշինյանին Ուկրաինան հայտնել է, որ Starlink-ն այժմ թույլ է տալիս անօդաչուներին զարգացնել ժամում ավելի քան 400 կմ արագություն ՖԻՖԱ-ի նախագահը ծիծաղել է հրաժարական տալու մասին հարցից՝ չնայած ՖԻՖԱ-ի շուրջ սկանդալին Խոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները Red Store-ի շուրջ նոր բողոք․ գնորդին վաճառել են չաշխատող սարք Հիտլերի նախկին լեռնային նստավայրում հրդեհ է բռնկվել, մեկ անձ է ձերբակալվել Մեգան Մարքլը հայտնել է՝ ինչու է հեռու պահում հորը երեխաներից Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման Խոջոյան Անդրանիկի խճանկարը հանեցին, Արցախի համույթներին զրկեցին Վիեննայի բեմից․ ի՞նչ է կատարվում Ձերբակալություններ՝ մի շարք համայնքներում. Թրամփի հետ խաղեր չեմ խաղում․ Զելենսկի Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան Նիկոլ Փաշինյանը Ռուբինյանի հետ շրջում է Երևանում (տեսանյութ) 

«Հրապարակ». Նախարարություններում տագնապ է

Հայկական Մամուլ

Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարության հանկարծահաս վախճանն արդեն մի քանի օր սթրեսի է ենթարկել գործադիրի ողջ աշխատակազմը՝ նախարարներից մինչեւ միջին օղակներ: Նախարարություններում այս օրերին աշխատանքն սկսվում եւ ավարտվում է կառավարության ապագա ղեկավարի մասին ամենատարբեր կանխատեսումներով: Լույսը դեռ չբացված, փոքր ու մեծ փորձում են գուշակություններ ու կանխատեսումներ փնտրել լրահոսի հորձանուտում: Նախարարներից ոմանք այս օրերին զբաղված են իրենց դիրքերն ամրացնելու գործով, ոմանք, արդեն կռահելով իրենց գլխին գալիքը, այլընտրանքային աշխատանք են փնտրում: Սակայն նկատենք, որ ապագան մշուշոտ է գրեթե բոլորի համար՝ անգամ ամենաբարձր օղակներում գտնվողների: Բոլորն սպասում են Սերժ Սարգսյանի որոշմանը: Եվ այդ անորոշությունն իսկական մղձավանջի է վերածել ապարատի առօրյան: Գրում է «Հրապարակ»-ը:

Մի կողմից, ապարատը ոչ միայն կանխատեսումներ է անում, այլեւ զբաղված է կեղծ ինֆորմացիայի արտահոսքեր կազմակերպելով: Այսպես ասած՝ զոնդաժ են անում, թե ինչպես կարձագանքեն տարբեր մակարդակներում սրա-նրա նշանակման մասին խոսակցություններին: Մյուս կողմից՝ Կենտրոնական բանկում Սերժ Սարգսյանի հնչեցրած նախազգուշացումը, թե կառավարությունում էական փոփոխություններ են սպասվում, ապարատում մեկնաբանում են որպես նախարարական կազմի լայնածավալ փոփոխության մասին հստակ հայտարարություն: Ըստ լավատեղյակների, պաշտոնանկ է արվելու ներկա նախարարների մոտ 70 տոկոսը, կասկածելի է անգամ ՕԵԿ պորտֆելների հարցը, որոնք ավելի շատ կախված են ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ բանակցությունների վերջնարդյունքից:

Ըստ ՀՀԿ-ականների, Տիգրան Սարգսյանն իր հետ «տանելու» է իր տնտեսական «գիգանտներին»՝ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին, աշխատակազմի ղեկավար, նախարար Վաչե Գաբրիելյանին, էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին, ինչպես նաեւ բազմաթիվ դեղնակտուց փոխնախարարների, օգնականների ու խորհրդականների: Ասում են՝ գնացողների ցուցակում են երկրի ռեսուրսների վաճառքով պատմության մեջ հավերժացած եւ այս ընթացքում բազմաթիվ կուրյոզների հերոս դարձած էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, Հայաստանի բնության հերն անիծած Արամ Հարությունյանը, տխրահռչակ կուտակային կենսաթոշակային համակարգի «կնքահայր» սոցապնախարար Արտեմ Ասատրյանը: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին հանել-չհանելը 50-50 է, չնայած, ասում են, նա Սերժ Սարգսյանի «լյուբիմչիկների» թվում է: Թերեւս իր տեղում կմնա Սեյրան Օհանյանը: Սպորտի նախարարի մասով դեռ հստակեցված չէ, իսկ մշակույթը «սեւ ցուցակում» է:

Ըստ ՀՀԿ-ական շրջանակներում տարածված լուրերի, Սերժ Սարգսյանը նախ կփորձի լարված մթնոլորտը լիցքաթափել՝ վարկաբեկված դեմքերին պատմության գիրկն ուղարկելով: Սերժ Սարգսյանի այն արտահայտությունը, թե «անհրաժեշտություն կա, որպեսզի նաեւ նոր աչքով նայվի եղած խնդիրներին, ոլորտներին», խոցելի է դարձրել անգամ Հանրապետականի հիմնասյուն հանդիսացող առողջապահության նախարարի՝ Դերենիկ Դումանյանի կարգավիճակը, ով բժշկական սպասարկումը վճարովի դարձնելու ինչ-ինչ փորձեր է արել:

Ամենից քիչ խոսակցություն կա ուժայինների վերաբերյալ, թեեւ Գորիկ Հակոբյանի առողջական վիճակը լավ չէ, իսկ Արմեն Երիցյանին վաղուց էին առաջարկում տեղափոխվել ոստիկանություն: Չի բացառվում, որ խոստացված էական փոփոխությունները տարածվեն նաեւ մարզերով, եւ այդ ալիքի մեջ ընկնեն մաշված մարզպետները՝ Կոտայքի եւ Տավուշի՝ Կովալենկո Շահգալդյանն ու Արմեն Ղուլարյանը: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը մարզային մակարդակով փոփոխությունների մասին մեզ հետ զրույցում ասաց, որ լուրեր չունի, բայց ոչինչ չի բացառում: Իսկ հնարավո՞ր է, որ Տիգրան Սարգսյանի սկսած ծրագրերը վերանայվեն, օրինակ, գերատեսչություններն ապակենտրոնացնելու՝ մշակույթի եւ սպորտի նախարարությունները Գյումրի տեղափոխելու ծրագիրը, Ցոլակյանը դժվարացավ կոնկրետ բան ասել։ «Թող նորը գա, կխոսենք»,-ավարտեց նա՝ ընդգծելով, որ նոր կառավարությունից լավ ակնկալիքներ ունի, ավելի ճիշտ՝ լավատեսություն հայտնեց. «Կուզենանք, որ լավ լինի…»:

Այնպես որ, բոլորն սպասում են Սերժ Սարգսյանի Թուրքմենստանից վերադարձին: Ամեն դեպքում, օրենքն ընդամենը 10 օր ժամանակ է հատկացնում նոր վարչապետի նշանակման համար՝ հնի պաշտոնաթողության օրվանից հաշված:

Շարունակությունը` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«17-18 տարվա օգտագործած տարածքս քանդել են, բայց շատ ուրախ եմ»․ Աջափնյակի բնակիչը՝ ՓաշինյանինԿիմ Չեն Ընը այցելել է Չինաստանի ավտոգործարանՈւկրաինան հայտնել է, որ Starlink-ն այժմ թույլ է տալիս անօդաչուներին զարգացնել ժամում ավելի քան 400 կմ արագությունՖԻՖԱ-ի նախագահը ծիծաղել է հրաժարական տալու մասին հարցից՝ չնայած ՖԻՖԱ-ի շուրջ սկանդալինԽոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներըRed Store-ի շուրջ նոր բողոք․ գնորդին վաճառել են չաշխատող սարքՀիտլերի նախկին լեռնային նստավայրում հրդեհ է բռնկվել, մեկ անձ է ձերբակալվելՄեգան Մարքլը հայտնել է՝ ինչու է հեռու պահում հորը երեխաներիցՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԱնդրանիկի խճանկարը հանեցին, Արցախի համույթներին զրկեցին Վիեննայի բեմից․ ի՞նչ է կատարվումՁերբակալություններ՝ մի շարք համայնքներում. Թրամփի հետ խաղեր չեմ խաղում․ ԶելենսկիԱյսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկանՆիկոլ Փաշինյանը Ռուբինյանի հետ շրջում է Երևանում (տեսանյութ)Չեմպիոնական գոտին նվաճելուց հետո Ծառուկյանը թիրախավորել է MMA-ի լեգենդինՀոկտեմբերի 24-ի օրվա խորհուրդըՄարտունու քաղաքապետի թեկնածուն հարցաքննվելուց հետո դուրս եկել հակակոռուպցիոն կոմիտեից. ՓաստաբանԹրամփը փորձում է նվազեցնել վառելիքի գները․ ռուսական դիզվառելիքով տանկերը շարժվում է ԱՄՆԳիտական հետազոտությունների արդյունքները պետք է հիմք ծառայեն մեր որոշումների համար․ Ժաննա ԱնդրեասյանՌուբինյանի ու Փաշինյանի լուսանկարը հանրային տրանսպորտիցՍուրենյանց․ «Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը կփակի Փաշինյանի իշխանության թթվածինը»Նորայր Հախոյանը 1-2 հաշվով պարտվեց աշխարհի գործող չեմպիոնին«Ընդդիմությունը ունակ չեղավ գնահատելու սեփական քաղաքական դերակատարման կարևորությունը». Խոսրով ՀարությունյանԱդրբեջանցու կողմից վիրավորված Անի Ավետիսյանը նոր առողջական խնդիրներ ունի, նաև բնակարանի հարցն է չլուծվածՓարիզում զանգվածային ցույցի սպասումով զրահամեքենաներ են տեղակայվելԵրևան-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել ՕմսկումԸնտրություններից 1 օր առաջ Մարտունիում բերման են ենթարկել համայնքի ղեկավարի թեկնածուինԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցըԱՄՆ նախագահի թոռների մայրը հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղըՍուրեն Աղաջանյանը պարտվեց ԱԱ-ի 1/8 եզրափակչում Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ ԱլիևինԶելենսկին բողոքել է Պուտինից և ԹրամփիցԲերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԳուտերեշը ողջունել է Օլեշկիում հրադադարի համաձայնագիրըԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինԿիմ Չեն Ընը նպատակ է դրել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհի ամենաուժեղ զինված ուժերըԵրևանում բախվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել էՀորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվելՆախընտրական կոռուպցիայի գործերով ՀՀ մի շարք համայնքներում ձերբակալություններ են․ ՀակակոռուպցիոնԱԱԾ-ն ուսանողներին Կիրանց է տարել․ ներկայացվել են սահմանապահ ծառայության պայմանները Ռոյթերս. ԱՄՆ-ը բազմիցս օգտագործել է SpaceX-ը արտաքին քաղաքականության նպատակներովԱրթիկում ընտրական կոռուպցիայի գործով բերման ենթարկվածների թվում է «Ապրելու երկիր»-ի թեկնածունԱրաղչի. Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել ՌուսաստանՈրդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չենՄասկ. Որոշ քաղաքական գործիչներ լվանում են փողերը ԱՄՆ քարոզարշավների համար՝ օգնելով ԿիևինՄակրոնը Փարիզի ահաբեկչությունը որակել է որպես Ֆրանսիայի համար շրջադարձային պահՄալաթիայում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը. վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էԱրաբական և իսլամական երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզում երթևեկությունըCOP17-ի «Կանաչ գոտում» ԿԳՄՍ նախարարությունը ներկայանում է առանձին տաղավարով
Ամենադիտված