«Ժողովուրդ». Տիգրան Սարգսյանից ավելի շատ դժգոհում են մանր ու միջին բիզնեսով զբաղվող գործարարները
Հայկական Մամուլ
Հայաստանի երրորդ հանրապետության արդեն նախկին` 12-րդ վարչապետ Տիգրան Սարգսյանը նախորդ հինգշաբթի հրաժարական տվեց: Նրա պաշտոնավարման շրջանից ավելի շատ դժգոհում են Հայաստանի մանր ու միջին բիզնեսով զբաղվող գործարարները: Գրում է «Ժողովուրդ»-ը:
«Գառնու Սուրիկի լավաշ» արտադրամասի տնօրեն Սուրիկ Հակոբյանի պնդմամբ՝ ինքն արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման շրջանում, բիզնեսում մեծ դժվարություններ է ունեցել. «Տարիներ առաջ իմ արտադրամասում աշխատում էր 300-ից 400 մարդ, իսկ հիմա' ընդամենը 30: Մենք այդ ժամանակ արտադրում էինք 5-6 տոննա, հիմա` 700-800 կգ հաց: Համեմատելո՞ւ է սա»: Իսկ «Մանանա Գրեյն» ընկերության տնօրեն Վանիկ Նիկողոսյանը համոզված է, որ վարչապետի փոփոխությունը ոչ մի ազդեցություն չի ունենա Հայաստանի տնտեսության վրա: «Եթե մեքենա չկա, վարորդի կլասն ո՞ւմ է պետք: Կամ վարորդն ո՞ւմ է պետք, եթե մեքենա չկա, որ ինքը քշի: Ո՞ւր է Հայաստանում տնտեսություն, որ մենք խոսենք տնտեսությունը վարելուց»,-զայրացած ասաց գործարարը:
Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու