«Ժողովուրդ». ՀՅԴ-ն պատրաստվում է Գերագույն ժողով անցկացնել
Հայկական Մամուլ
Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ապրիլի 18-19-ը ՀՅԴ-ն պատրաստվում է Գերագույն ժողով անցկացնել: ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց այդ փաստը: Ըստ Համբարձումյանի՝ դա իրենց հերթական Գերագույն ժողովն է լինելու, որի ժամանակ քննարկելու են կազմակերպական, քաղաքական, կուսակցական հարցեր:
Թե որտեղ է լինելու ԳԺ-ն, ՀՅԴ-ն դեռ չի որոշել. նշենք, որ նրանց ԳԺ-ները սովորաբար անցկացվում են փակ-գաղտնի ռեժիմով: Հավանական է՝ ԳԺ-ի արդյունքում փոփոխություններ կատարվեն ՀՅԴ ղեկավար կազմում: Արսեն Համբարձումյանը նշեց, թե հաշվետու ընտրական գերագույն ժողովների ժամանակ ամեն անգամ Գերագույն մարմնի կազմը փոփոխվում է եւ նորն է ձեւավորվում:
Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու