«Հրապարակ». Կարեն Կարապետյանի հրաժարականի բուն պատճառը
Հայկական Մամուլ
Երբ 2011-ի սեպտեմբերին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն ազատվեց աշխատանքից, տարբեր ենթադրություններ ու վարկածներ էին հնչում, թե ինչն է անսպասելի հրաժարականի պատճառը: Բայց քանի որ ոչինչ թաքուն չի մնում, այժմ, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական է տվել, նախագահականին մոտ կանգնած մեր աղբյուրը բացահայտում է Կարապետյանի հրաժարականի բուն պատճառը:
Բանն այն է, որ այն ժամանակ արդեն վարչապետի աշխատանքից շատ դժգոհություններ կային, եւ տարբեր պաշտոնյաներ, բիզնեսմեններ դրանք պարբերաբար բարձրացնում էին նախագահի մոտ, ինչը վերջինիս բոլորովին դուր չէր գալիս: Նրանց թվում էր՝ ՀՀ նախագահը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում տնտեսությունում, եթե ճշգրիտ տեղեկատվություն ունենա, անհնար է, որ հավանություն տա վարվող տնտեսական քաղաքականությանը: Պարզվում է՝ այդ մասին բարձրաձայնողներից մեկն էլ եղել է Կարեն Կարապետյանը, ով արտահայտվել է այդ մասին ու հրաժարականի դիմում տվել:
Շաչունակությունը` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու