Մահվան ելքով վթար՝ Փարպի գյուղում
Արտակարգ Պատահար
Արագածոտնի մարզի Փարպի գյուղի եկեղեցու մոտակայքում ապրիլի 8-ին' ժամը 03.49-ին, տեղի է ունեցել գազի արտահոսքով ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Փարպի գյուղի գերեզմանատան մոտակայքում «Նիսսան» մակնիշի 34 LV 358 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազ ատար խողովակին, ինչից խողովակից տեղի է ունեցել գազի արտահոսք: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից մոտ 50 մ հեռավորության վրա հայտնաբերել են վարորդ, նույն գյուղի բնակիչ' 1981թ. ծնված Տ. Ս.-ի դին: «1-04» ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու