Ռուբեն Սաֆրաստյանը Քեսաբի վրա հարձակումը Թուրքիայի ցեղասպանության քաղաքականության շարունակությունն է համարում
Արտաքին Քաղաքական
Քեսաբի վրա հարձակումը Թուրքիայի կողմից ցեղասպանության քաղաքականության շարունակությունն է: Ապրիլի 8-ին Երևան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ԳԱԱ արևելագիտութան ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: «Մենք այս պահին ականատես ենք լինում Մերձավոր Արևելքը հայաթափելու քաղաքականությանը, որն իրականացվում է Թուրքիայի կողմից»,- նշեց Սաֆրաստյանը:
Սաֆրաստյանը հիշեցրեց, որ դեռևս 1930-ականներին Քեսաբը մտել է Թուրքիայի տարածքի մեջ, սակայն հետագայում Քեսաբի բնակչության ձայնը լսելի է դարձել միջազգային օղակներում, ինչի արդյունքում Քեսաբը Սիրիայի տարածք է դարձել: «Հիմա Թուրքիան քայլեր է ձեռնարկում Քեսաբին տիրանալու համար»,- նշեց Սաֆրաստյանը:
Նրա խոսքով` էթնիկ զտումների փորձերը, որ տեղի են ունենում Սիրիայում, խոսում են այն մասին, որ Թուրքիան կարող է տարածքային ագրեսիա դրսևորել Սիրիայի նկատմամբ: «Ես կարծում եմ, որ Քեսաբի վրա հարձակումն առաջին քայլն է»,- ասաց նա:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)