Բոլորն են սպասում
Քաղաքական
Ամենայն հավանականությամբ, այս հինգշաբթի՝ ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ, կհրապարակվի ՀՀ նոր վարչապետի անունը:
Այժմ վարչապետի հնարավոր թեկնածուի վերաբերյալ յուրաքանչյուրն անում է իր կանխատեսումները, շոշափվում են բազմաթիվ անուններ՝ Հովիկ Աբրահամյան, Սեյրան Օհանյան, Արթուր Բաղդասարյան և այլն:
Շոշափվող անունների հետ մեկտեղ բազմաթիվ են նաև Տիգրան Սարգսյանի հրաժարականի պատճառների մասին հնարավոր տարբերակները:
ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը Լուրեր.com-ի հետ զրույցում նշեց, որ ոչ մի տեսակետ չի մեկնաբանում: «Դրանք ընդամենը տեսակետներ են, որոնք կարող են գոյություն ունենալ: Մեր քաղաքական խորհրդում որևէ թեկնածուի հարց դեռևս չի քննարկվել, երբ որ կլինի գործադիր մարմնի նիստը, այնուհետև քաղաքական խորհրդի նիստ, ձեզ կտեղեկացնենք: Բոլորս սպասում ենք գործադիրի որոշմանը»,-ասաց Սահակյանը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու