Գաբրիել Գարսիա Մարկեսը դուրս է գրվել Մեխիկոյի կլինիկայից
Գիտություն և Մշակույթ
Կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսը դուրս է գրվել Մեքսիկայի մայրաքաղաքի կլինիկայից՝ շնչուղիների հիվանդության պատճառով նրան ցույց տրված անհրաժեշտ բժշկական օգնությունից հետո: Ինչպես տեղեկացնում են հոսպիտալի ներկայացուցիչները, գրականության գծով 87-ամյա նոբելյան դափնեկիրը բուժումը կշարունակի տանը:
Մարկեսը կլինիկայում էր գտնվում մարտի 31-ից, որտեղ բուժընթաց է անցել անտիբիոտիկների օգտագործմամբ: Բուժհիմնարկի պաշտոնական ներկայացուցիչ Խակելինա Պինիեդայի խոսքով՝ գրողի առողջության համար լուրջ սպառնալիք չկա, սակայն նա դեռևս շատ թույլ է՝ հաշվի առնելով նրա զառամյալ տարիքը: Կլինիկայի աշխատակիցները հայտնել են, որ գրողի մոտ «հայտնաբերվել է բավականին լուրջ տեսակի թոքաբորբ»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)