Բախտներս բերեց, որ դուրս եկանք կիսաեզրափակիչ. Անչելոտի
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին անդրադարձել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում Դորտմունդի «Բորուսիայի» (0:2) դեմ խաղին:
«Երջանիկ ենք, որ դուրս եկանք կիսաեզրափակիչ: Մրցակիցը շատ հնարավորություններ ուներ երկու խաղերի արդյունքում հաշիվը հավասարեցնելու: Սա ֆուտբոլ է, մրցակցին շատ նվերներ տվեցինք, շատ կորուստներ և սխալներ թույլ տվեցինք, Կասիլյասը ֆանտաստիկ սեյվեր կատարեց, նա շատ լավ խաղաց: Այս փուլում բոլոր խաղերն էլ դժվար են: Բախտներս բերեց, որ դուրս եկանք կիսաեզրափակիչ»,-Անչելոտիի խոսքը մեջբերում է Football-Espana-ն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու