«Բորուսիա»-«Ռեալ» խաղի տեսանյութը պետք է ցույց տալ այն թիմերին, որոնք պարտվել են 0-3 հաշվով. Կլոպ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խորհուրդ է տալիս տեսագրել «Բորուսիա»-«Ռեալ» խաղը և ցույց տալ բոլոր այն թիմերին, որոնք պարտվել են 0-3 հաշվով:
«Այսօր մթնոլորտը յուրահատուկ էր: Սակայն մենք ընդունակ էին ի կատար ածելու մեր նախկին ցանկությունները: Առանձնահատուկ երեկո էր: Դուք պետք է տեսանյութ նկարեք և ցույց տաք բոլոր այն թիմերին, որոնք առաջին խաղում պարտվել են 0-3 հաշվով: Տղաները մեծ ցանկություն ունեին հաջորդ փուլ անցնել, սակայն չստացվեց»,-Կլոպի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Բորուսիան» հաղթեց Մադրիդի «Ռեալին», սակայն առաջին խաղում «մեղուները» պարտվել էին 0-3 հաշվով, և կիսաեզրափակիչ անցավ «Ռեալը»: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և մասնկացեց ամբողջ հանդիպմանը: Մխիթարյանը մրցակցի դարպասը գրավելու մի քանի լավ հնարավորություններ ուներ, սակայն չհաջողեց:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու