Սևանում, հանգստյան գոտու տարածքում, վրանի մեջ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Վիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ Էս ամենը ներդրումային միջավայրի վրա ազդեցություն ա ունենալու, մարդու բոլոր բիզնեսները փակում են (տեսանյութ) Դեսպան Սմբատյանը և Կալմախելիձեն քննարկել են ՀՀ-Վրաստան համագործակցության վերաբերյալ հարցեր Երևանում կայացել է Ավանդական Կարատեի «Արարատ գավաթ» միջազգային մրցաշարը Ալիկ Ալեքսանյանը 2 ամիս չի տեսել որդուն. պաշտպանական կողմը փորձում է հասնել նրա ազատմանը ՀՀ-ում խեղվել է ընտրական համակարգը, իրավական «բեսպրեդել» է. Լիլիթ Գալստյան (տեսանյութ) Այն, ինչ այսօր կատարվում է Գագիկ Ծառուկյանի հետ, վաղը կարող է կատարվել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հետ. Արման Աբովյան Մեկ սխալը կարող է դառնալ բոլորի քննարկման նյութ, մինչդեռ հազարավոր լուռ ծառայություններ հաճախ մնում են անտեսանելի․ Իսահակ Սրբազան Հազարավոր մարդիկ մնացել են անաշխատանք, անհաց, էս անարդարության վերջը պիտի դրվի Թերլիցքավորման համար «Կարս» ՍՊԸ-ի լցակայանում փակցվել է նախազգուշացնող պաստառ Նիկոլն արդեն որոշել ա` ով պիտի նստի, որ ժամին ու որտեղ. Գառնիկ Դանիելյան 

Ոչ իշխանական քառյակը սպասման մեջ է ու կառավարության մաս կազմելու հարցում միասնական դիրքորոշում չունի

Քաղաքական

Մինչ հասարակությունն ակտիվ քննարկում է նոր վարչապետի թեկնածուի և հնարավոր կոալիցիոն կառավարության ձևավորման հարցը, Ազգային ժողովի ոչ իշխանական քառյակը (ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ, «Ժառանգություն») սպասողական վիճակում է: Նրանք այդ հարցերում միասնական դիրքորոշում չունեն, որոշ ուժեր նույնիսկ կուսակցության ներսում չեն որոշել սեփական անելիքները: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ իրենք դեռևս խորհրդակցության առաջարկ երկրի Նախագահից չեն ստացել: Հարցին, թե «Ժառանգությունը» պատրա՞ստ է մեծամասնության հետ կոալիցիա կազմել, եթե ընդունվեն իրենց պայմանները՝ Ռուբեն Հակոբյանը նշեց, որ այդ հարցն իրենք չեն քննարկել: «Մեր օրակարգում այդպիսի հարց չկա»,- ասաց նա: Ապրիլի 7-ին տարածած հայտարարության մեջ «Ժառանգություն» կուսակցությունը քառյակի համագործակցության անհրաժեշտ պայման է համարել ընդդիմադիր ներխորհրդարանական համագործակցության ձևաչափի միջկուսակցական միասնական ճակատի վերափոխումը:

Հայտարարության մեջ նշված էր, որ այժմ առաջնային է դարձել չորս քաղաքական ուժերի օրակարգում մինչ օրս տեղ գտած, սակայն ինչ-ինչ պատճառներով չիրականացված կուսակցությունների ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում առաջին դեմքերի մակարդակով պայմանավորվածություն ձեռք կբերվի հետագա քայլերի մարտավարության և համատեղ պայքարի ռազմավարության վերաբերյալ: Ի դեպ, ապրիլի 7-ի հայտարարությունից հետո էլ եռյակը «Ժառանգության» կոչին չի արձագանքել:

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ գործակալության հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք էլ Նախագահից խորհրդակցությունների անցկացման հրավեր չեն ստացել: Զուրաբյանը հրաժարվեց մեկնաբանելուց այն հանգամանքը, որ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն չեն բացառել իշխող կոալիցիային միանալը՝ ընդգծելով, որ ինքն այդ մասին տեղյակ չէ: Իսկ հարցին՝ ՀԱԿ-ը կոալիցիային միանալու տարբերակ դիտարկո՞ւմ է, նա խորհուրդ տվեց կարդալ ՀԱԿԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ:

Հիշեցնենք, որ ՀԱԿԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը մարտիմեկյան հանրահավաքում հարկ էր համարել հայտարարել, որ Կոնգրեսը ոչ մի պարագայում մտադիր չէ մաս կազմել Սերժ Սարգսյանի ձևավորած որևէ կառավարության' անկախ այն բանից, թե ինչպիսի պաշտոններ կառաջարկվեն:

ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը տեղեկացրեց, որ ՀՅԴ-ն նույնպես խորհրդակցության հրավեր չի ստացել՝ դժվարանալով պատասխանել հարցին, թե երբ կլինի հրավերը: «Այս պահին Նախագահը Հայաստանում չէ: Չեմ կարող ասել, թե երբ կլինի»,- ասաց Վարդանյանը: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Դաշնակցությունը կլինի այն կառավարության կողքին, որն իր ծրագիրը կկառուցի դեռևս նախորդ նախագահական ընտրություններին կուսակցության կողմից առաջարկված յոթ կետերի շուրջ:

Արմեն Ռուստամյանի խոսքով' չնայած իրենք քառյակով չեն քննարկել իշխող կոալիցիայում հայտնվելու հարցը, բայց այն պարագայում, երբ կընդունվի իրենց կողմից ներկայացվող ծրագիրը, անհասկանալի կլինի դա իրագործելու առաջարկից հրաժարումը: «Եթե մեր մոտեցումներն ընդունվեն, մենք ամեն տեղ էլ պատրաստ կլինենք մտնել ու ստանձնել պարտավորություններ»,- ասել է Ռուստամյանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ վարչապետի թեկնածության հարցը կուսակցության առաջիկա ԳՄ նիստում' ապրիլի 10-ին, կարող է քննարկվել, եթե արդեն հայտնի լինեն խորհրդարանական քաղաքական ուժերի և ՀՀ Նախագահի խորհրդակցությունների արդյունքները: Նա նաև նշել է, որ երկրին անհրաժեշտ է ավելի շատ համաձայնեցված աշխատանք. այդ իմաստով համագործակցությունը քառյակի հետ հնարավոր է:

ԲՀԿ խմբակցության պատգամավորների հետ կապ հաստատել չհաջողվեց: Քաղաքական այդ ուժի ներկայացուցիչներն ավելի վաղ չէին բացառել ԲՀԿ-ի՝ նոր կառավարությանը մաս դառնալը:

Ապրիլի 3-ին ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ ՀՀԿ գործադիր մարմինն ընդունել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի դիմումը: Նույն օրը երեկոյան Տիգրան Սարգսյանը ֆեյսբուքում կատարած գրառմամբ տեղեկացրել է, որ դեռևս փետրվարին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին դիմել է խնդրանքով՝ ընդունել իր հրաժարականը, սակայն պայմանավորվածություն է ձեռք բերվել դիմումի ներկայացման պահը հետաձգել' մի շարք կարևոր պետական միջոցառումների և ՀՀԿ տնտեսական համաժողովի անցկացման անհրաժեշտությունից ելնելով: ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի համաձայն' հանրապետության Նախագահը վարչապետ է նշանակում կառավարությանհրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո' քսանօրյա ժամկետում: ՀՀ նախագահն ապրիլի 3-ին հրամանագիր է ստորագրել' կառավարության հրաժարականն ընդունելու մասին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սևանում, հանգստյան գոտու տարածքում, վրանի մեջ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմինՎիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ Էս ամենը ներդրումային միջավայրի վրա ազդեցություն ա ունենալու, մարդու բոլոր բիզնեսները փակում են (տեսանյութ) Դեսպան Սմբատյանը և Կալմախելիձեն քննարկել են ՀՀ-Վրաստան համագործակցության վերաբերյալ հարցերԼավրովը մեկնաբանել է ԱՄՆ-ի դիրքորոշումը Անքորիջի պայմանավորվածությունների վերաբերյալԿիևում պայթյուններ են որոտացել, գործել է հակաօդային պաշտպանությունըԵրևանում կայացել է Ավանդական Կարատեի «Արարատ գավաթ» միջազգային մրցաշարը Ալիկ Ալեքսանյանը 2 ամիս չի տեսել որդուն. պաշտպանական կողմը փորձում է հասնել նրա ազատմանը ՀՀ-ում խեղվել է ընտրական համակարգը, իրավական «բեսպրեդել» է. Լիլիթ Գալստյան (տեսանյութ) Այն, ինչ այսօր կատարվում է Գագիկ Ծառուկյանի հետ, վաղը կարող է կատարվել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հետ. Արման Աբովյան Լավրովը բացատրել է, թե ինչու են մերժվում Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ առաջարկներըՄեկ սխալը կարող է դառնալ բոլորի քննարկման նյութ, մինչդեռ հազարավոր լուռ ծառայություններ հաճախ մնում են անտեսանելի․ Իսահակ ՍրբազանՀազարավոր մարդիկ մնացել են անաշխատանք, անհաց, էս անարդարության վերջը պիտի դրվիԹերլիցքավորման համար «Կարս» ՍՊԸ-ի լցակայանում փակցվել է նախազգուշացնող պաստառ Նիկոլն արդեն որոշել ա` ով պիտի նստի, որ ժամին ու որտեղ. Գառնիկ ԴանիելյանԻրանը հայտարարել է Բահրեյնում և Հորդանանում գտնվող ամերիկյան բազաներին հարվածելու մասինՄիակ տարբերակը փողոցային ակցիաներ անելն ա. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ) Ընդդիմությունը իրավիճակի լրջությունը պիտի հասկանա, իմանա` ինչպե՞ս պիտի շարժվի. Աբրահամյան ՖԻԴԵ-ի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածի տակ է հայտնվել երկրի հյուսիսում գտնվող ԻՀՊԿ ռազմածովային շտաբը«Դարի шhшբեկչnւթյшն» վարկածը փլուզվում է. ՍուրենյանցՈւշադրություն․ սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՄասկը անակնկալ հայտարարություն է արել Ուկրաինայում հակամարտության ավարտի մասինԻնչպե՞ս պաշտպանել մաշկը շոգ եղանակին. ԱՆ-ի խորհուրդները Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածի տակ է հայտնվել երկրի հյուսիսում գտնվող ԻՀՊԿ ռազմածովային շտաբը Երկրում բացարձակ սահմանադրություն չկա. Արման ԱբովյանՖրանսիայում անտառային հրդեհների հետևանքով այրվել է ավելի քան 42,000 հեկտար տարածքՕհանով փողոցում հրդեհ է բռնկվել «Ford Fusion»-ում․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոցՔաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ ՃՈ անունիցԳագիկ Ծառուկյանին ձեռնաշղթաներով բերեցին ՔԿ հարցաքննության (տեսանյութ) Հակակոռուպցիոն դատարանի նիստը հակասահմանադրական ճանաչված հոդվածի վերաբերյալ հետաձգվել է ՈՒՂԻՂ․ Գագիկ Ծառուկյանը ՊԵԿ–ի քննչականում էԱրաղչին կոչ է արել աշխարհի երկրներին չմասնակցել Իրանի դեմ ԱՄՆ-ի ագրեսիայինՄեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Թևանյանը՝ ՔԿՀ-իցՀրամցվում է այլ պատկեր. Տիգրան Աբրահամյան Բրազիլիան կվիճարկի ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերը Առևտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ)Ռոսսելխոզնադզորը հուլիսի 27-ից կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումըՋուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն NYT. Իրանը մերժել է ԱՄՆ-ի կողմից հրադադարի նոր առաջարկը2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամով. ֆինանսների նախարարություն Telegraph. Սաուդյան արքայազնը մահացած է հայտնաբերվել Լոնդոնի հյուրանոցում 2025 թվականինԹրամփը խոստացել է առևտրային նավերին պատճառված վնասը փոխհատուցել իրանական միջոցներիցՀուլիսի 24-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 24-ինՆԳՆ ոստիկանությունը հատուկ միջոցառումներ է իրականացրել․ հայտնաբերվել են հետախուզվողներ, զինամթերք60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին․ պայթյուններ՝ 10 քաղաքումԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶարուհի Բաթոյանի հայտարարագրերը՝ 2018-ից հետո․ դրամական միջոցները 500 հազարից հասել են ավելի քան 13 միլիոն դրամի. «Ժողովուրդ»ԿԸՀ-ն իր աշխատանքն ավարտեց, բայց երկու գերտերություն դեռ չի շնորհավորել ՔՊ-ին՝ հաղթանակի առիթով. «Ժողովուրդ»
Ամենադիտված