Մրցակցիս թերագնահատել չի կարելի. Արթուր Աբրահամ
Սպորտ
WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն արդեն հասցրել է ուսումնասիրել առաջիկա մրցակցին և չի թերագնահատում նրան:
«Դիտել եմ մրցակցիս մենամարտերի տեսագրությունները: Նրա մասին կարող եմ ասել, որ հարձակողական ոճ ունի և պայքարող է: Մի խոսքով` նրան թերագնահատել չի կարելի: Չեռնոգորցու դեմ մենամարտին պատրաստվում եմ ամենայն լրջությամբ»,-«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասաց Աբրահամը:
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն աշխարհի չեմպիոնի տիտղոսի պաշտպանության առաջիկա մենամարտն անցկացնելու է մայիսի 3-ին, Բեռլինում: Արթուր Աբրահամի (39-4, 28 նոկաուտ) մրցակիցը Չեռնոգորիան ներկայացնող Նիկոլա Սյեկլոցան է (26-1, 8 նոկաուտ):


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու