Բոլորը տեսան «Բորուսիայի» արժանապատվությունը և դժվարին իրավիճակում հայտնված «Ռեալին». Վատցկե
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Ռեալի» դեմ կայացած հանդիպմանը:
«Մեր թիմը պարզապես հիանալի խաղաց: Բնականաբար, միաժամանակ նաև հիասթափություն ենք զգում, քանի որ կիսաեզրափակիչ դուրս գալու հնարավորություն ունեինք: Բոլորը տեսան «Բորուսիայի» արժանապատվությունը և այն, թե ինչպիսի դժվարին իրավիճակում էր հայտնվել «Ռեալը»»,-Վատցկեի խոսքը մեջբերում է գերմանական մամուլը:
Հիշեցնենք, որ թիմերի միջև պատասխան հանդիպումն ավարտվեց դորտմունդցիների հաղթանակով` 2:0 հաշվով, չնայած հաղթանակին երկու խաղերի արդյունքում պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ «Ռեալը»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու