Ակտիվիստները փակել են Նալբանդյան փողոցը. ոստիկանները փորձում են ուժով բացել այն
Հասարակություն
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Լուրեր.com-ը, «Դ!եմ եմ» նախաձեռնությունը բողոքի ակցիա է կազմակերպել ՀՀ ֆինանսների նախարարության մոտ:
Նախաձեռնության ներկայացուցիչները, Ֆինանսների նախարարություն նամակներ հանձնելուց հետո, երթով շարժվեցին դեպի կառավարության մուտքի մոտ:
Այս պահին տասնյակ ակտիվիստներ նստել են գետնին և փակելով Նալբանդյան փողոցը` բղավում են. «Մենք ենք տերը մեր երկրի»:
Ոստիկանները կրկնապատկել են իրենց ուժերը և փորձում են ուժով բացել Նալբանդյան փողոցը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու