Նալբանդյան փողոց է եկել Երևանի ոստիկանապետը. ակտիվիստներին նախազգուշացնում են ազատել փողոցը, այլապես կկիրառեն ուժ
Հայաստան
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Լուրեր.com-ը «Դ!եմ եմ» նախաձեռնությունը բողոքի ակցիա է կազմակերպել ՀՀ ֆինանսների նախարարության մոտ:
Տասնյակ ակտիվիստներ նստել են գետնին` փակելով Նալբանդյան փողոցը:
Ոստիկանները կրկնապատկել են իրենց ուժերը և փորձում են ուժով բացել փողոցը:
Քիչ առաջ Նալբանդյան փողոց է եկել Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, ով առաջարկով դիմել է ակտիվիստներին` ազատել փողոցը, որից հետո, ակտիվիստներին Ֆինանսների նախարարությունում կընդունեն կամ նախարարի պաշտոնակատարը, կամ փոխնախարարը: Ակտիվիստները բղավում են «հիմա, հիմա» և պահանջում են, որ նրանք գան Նալբանդյան փողոց:
Այս պահին Երևանի ոստիկանապետը բանակցում է ակտիվիստների հետ:
Վերջինս հայտարարել է, որ եթե ակտիվիստները չբացեն փողոցը` կիրառելու են հարկադրանքի ուժ:
Լուսանկարը` Տիգրան Առաքելյանի ֆեյսբուքյան էջից


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից