Ակտիվիստները մեկ ժամ լուռ նստելու են Նալբանդյան փողոցում ու չեն բանակցելու ոստիկանների հետ
Հասարակություն
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Լուրեր.com-ը, «Դ!եմ եմ» շարժման ակտիվիստները փակել են Նալբանդյան փողոցը և պահանջում են, որպեսզի ֆինանսների նախարարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը գա նրանց հետ հանդիպման:
Նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Թամազյանն ակտիվիստներին առաջարկել է տասը հոգանոց խումբ կազմել և գնալ ՀՀ ֆինանսների նախարարություն` հանդիպման, սակայն վերջիններիս չեն համաձայնվել:
Ակտիվիստները պնդում են իրենց պահանջը` իրենց մոտենա պատասխանատու, ով կհավաստիացնի, որ մինչև ապրիլի 12-ը կկատարվի համապատասխան փոփոխություն և եկամտային հարկի ու կուտակային վճարի էլեկտրոնային հաշվետվությունների ձևից կհանվեն ինքնաշխատ եղանակով լրացվող պարտադիր կուտակային վճարի դաշտերը՝ հնարավորություն տալով աշխատողին սեփական որոշման պարագայում միայն անել կենսաթոշակային վճարումներ: «Դ!եմ եմ» շարժման մասնակից Գևորգ Գորգիսյանը հայտարարեց, որ մեկ ժամ լուռ նստելու են Նալբանդյան փողոցում ու չեն բանակցելու ոստիկանների հետ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու