Դևիդ Բեքհեմը վիսկի կարտադրի
Սպորտ
Հանրաճանաչ բրիտանացի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը հայտարարել է, որ մտադիր է իր գործընկեր Սայմոն Ֆուլերի հետ սեփական մակնիշի շոտլանդական վիսկի արտադրել:
Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, նա նշել է, որ համագործակցելու է Մեծ Բրիտանիայի վիսկի արտադրող ամենահեղինակավոր «Haig house» ընկերության հետ:
«Ես հպարտ եմ, որ հնարավորություն ունեմ համագործակցելու 400 տարուց ավելի պատմություն ունեցող նման ընկերության հետ»,-ասել է Բեքհեմը:
Նախատեսվում է, որ Բեքհեմի վիսկին, որը կկրի «Haig club» անվանումը, կարտադրվի մուգ կապույտ շշերով և կունենա ոսկեզօծ կափարիչ:
Ավանդական վիսկիի թմրությունը կազմում է 32- 50 աստիճան:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու