«Topshop»-ը ներկայացրել է Քեյթ Մոսի նոր հավաքածուն (լուսանկարներ)
Այլ
Անցյալ տարի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ Քեյթ Մոսը կրկին համագործակցում է բրիտական «Topshop» բրենդի հետ` իր գարուն-ամառ 2014 հավաքածուի ստեղծման համար: Օրերս գովազդային ընկերությունը հրապարակել էր լուսանկարներ լեգենդար մոդելի հետ, ինչպես նաև հավաքածուի լուքբուքը:
Ավելի վաղ Քեյթ մոսն արդեն համագործակցել էր «Topshop» հետ` որպես դիզայներ: Բրենդի համար նախատեսված նրա առաջին հավաքածուն թողարկվել է դեռևս 2007 թվականին:
Հավաքածույում տեղ են գտել ինչպես երեկոյան դասական զգեստներ, այնպես էլ փառատոնային սեզոնին հարմար հագուստ: «Ես շատ ուրախ էի իմ անունը կրող հավաքածու ստեղծելու համար: Հիմա, երբ Լոնդոնը դառնում է համաշխարհային նորաձևության Մեքքան, «Topshop»-ի հետ ես ինձ զգում եմ` ինչպես տանը»:





































































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու