«Ժողովուրդ». Հայաստանում կտրուկ նվազել են արդյունաբերական արտադրանքի ծավալները
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ն առիթ ունեցել է տեղեկացնելու, որ այս տարվա ընթացքում, անգամ պաշտոնական վիճակագրությամբ, Հայաստանում կտրուկ նվազել են արդյունաբերական արտադրանքի ծավալները: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներն ուսումնասիրելիս բավականին ուշագրավ պատկեր է երեւում. բավականին կտրուկ նվազել է մշակող արդյունաբերությունը` 6.9 տոկոսով, այդ թվում նվազել է խմիչքների արտադրությունը` 9.2 տոկոսով, իսկ սննդամթերքի արտադրությունը' 14.4 տոկոսով:
Փոխարենը 34 տոկոսով աճել է ծխախոտի արտադրությունը: Իր հերթին նվազել է նաեւ հանքահումքային արդյունաբերությունը` 4.4 տոկոսով: Հիշեցնենք, որ հանքահումքային արդյունաբերությունն այն ոլորտն էր, որի աճը, սովորաբար, գալիս էր փոխհատուցելու մյուս ոլորտներում առկա բացասական ցուցանիշները: Այնինչ հիմա իրավիճակը կտրուկ փոխվել է:
Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու