«Ժողովուրդ». Արմեն Երիցյանը պատրաստ է հրաժարականի դիմում ներկայացնել
Հայկական Մամուլ
Արտակարգ իրավիճակների նախարար, ՕԵԿ փոխնախագահ Արմեն Երիցյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ եթե Սերժ Սարգսյանն իրեն ասի՝ պետք է հրաժարականի դիմում ներկայացնել, պատրաստ է դրան: Նախարարի խոսքերով՝ ինքը որեւէ տեղեկություն չունի՝ նոր ձեւավորվելիք կառավարությունում ՕԵԿ նախարարները կվերանշանակվե՞ն, թե՞ ոչ:
«Ժողովուրդ»-ի հարցին, թե հնարավոր է, որ Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը հանկարծ վարչապետ դառնա, Երիցյանը պատասխանեց. «Արթուր Բաղդասարյանի առումով էլ ասեմ, որ ինքը տարբեր ժամանակահատվածներում տարբեր պաշտոնների է եղել: Այսքանը: Ես բացարձակ որեւէ տեղեկություն չունեմ այդ մասով»: Նախարարի խոսքով՝ իրենց մոտ այս օրերին նորմալ աշխատանքային վիճակ է, խուճապ չկա:
Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու