«Հրապարակ». Կարեն Կարապետյանը կդառնա վարչապետ միայն մեկ դեպքում
Հայկական Մամուլ
«Առաջին անգամն է, որ որեւէ կարգի արտահոսք չկա»,- տեղեկացրեց ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրը' ի պատասխան, թե Հովիկ Աբրահամյան-վարչապետի դեպքում մտնելո՞ւ եք կոալիցիա: «Չենք մտնելու, Հովիկի պահով էլ կարծես նոր հակակշիռ է առաջացել, չնայած, մեր տեղեկություններով, 90 տոկոսով ինքն է»: Հակակշիռ ասելով, նկատի ունեն Կարեն Կարապետյանին՝ Գազի Կարենին:
Հայաստանյան բյուջեն կատաստրոֆիկ վիճակում է, Արեւմուտքը հանրամատչելի հասկացրել է, որ հրաժարվում է «դոնորական» ֆունկցիաներ իրականացնելուց: «Մնում է Ռուսաստանը, իսկ նա ո՞ւմ կտա Հայաստանում փող, պարզ է` միայն իր մարդուն»: Կարեն Կարապետյանն էլ կստանձնի վարչապետի պաշտոնը միայն մեկ դեպքում, եթե դառնում է 2018-ի «իրավահաջորդը»՝ բացատրեց մեր զրուցակիցը:
Շարունակությունը` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու