«168 ժամ». Ո՞ւմ հետ է հանդիպել Հովիկ Աբրահամյանը Մոսկվայում
Հայկական Մամուլ
Ապրիլի 7-8-ը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Լիտվայում էր: «168 ժամ»-i տեղեկություններով՝ վերադարձի ճանապարհին Հ.Աբրահամյանը կանգ է առել Մոսկվայում, սակայն այդ փաստի մասին պաշտոնական տեղեկատվություն չի հաղորդվել: Մեր աղբյուրների համաձայն՝ Մոսկվայում Աբրահամյանը որոշակի շրջանակների հետ հանդիպումների միջոցով փորձել է ճշտել Կրեմլի վերաբերմունքը վարչապետի պաշտոնում իր նշանակման կապակցությամբ:
Ուշագրավ է, որ Հ.Աբրահամյանին չի հաջողվել անգամ հանդիպել իր գործընկերոջը՝ ՌԴ խորհրդարանի Վերին պալատի խոսնակ Սերգեյ Նարիշկինին: Նա, ըստ նույն աղբյուրների, հանդիպել է երկրորդ «էշելոնի» ռուս պաշտոնյաների: Թե ինչ են նրանք փոխանցել Աբրահամյանին իրենց վերադասների, մասնավորապես՝ Պուտինի վերաբերմունքի մասին, չհաջողվեց պարզել»:
Շարունակությունը՝ «168 ժամ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու