Ավտովթար Հերացի-Խանջյան փողոցների ստորգետնյա անցումում. կա տուժած
ԱՐԽԻՎ
Երևանի Հերացի-Խանջյան փողոցների ստորգետնյա անցումում ապրիլի 9-ին' ժամը 23.21-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Տոյոտա» մակնիշի 60CC055 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել արգելապատնեշին: Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Բ. Գ.-ին, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Թիվ 1 կլինիկական հիվանդանոց», այնուհետև՝ «Մալաթիա» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարները իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)