Հրազդան-Հանքավան ճանապարհին «Վոլսֆագեն գոլֆն» ընկել է գետը
Արտակարգ Պատահար
Հ-28 միջհամայնքային ավտոճանապարհի Հրազդան-Հանքավան 2-րդ կմ-ին ապրիլի 10-ին' ժամը 04.44-ին, ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել է գետում. դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Վոլսֆագեն գոլֆ» մակնիշի 35ՏՍ486 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկե լ երթևեկելի հատվածից և հայտնվել է գետում, ինչից ուղևորներ Մ. Պ.-ը (ծնվ. 1988թ.), Ա. Վ.-ը (ծնվ. 1985թ.), Հ. Վ.-ը (ծնվ. 1990թ.) և Ա. Պ.-ը (ծնվ. 1990թ.) հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետակից:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու