Հպարտ եմ իմ թիմով. Գվարդիոլա
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոստոնավել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղը դժվար ստացվեց:
«Ես գիտեի, որ մեզ դժվար հանդիպում է սպասում: «Մանչեսթեր Յունայթեդի» տուգանային հրապարակում միշտ 8 ֆուտբոլիստ կար և դարպասապահը: Սակայն «Բավարիայի» ֆուտբոլիստները համբերատար էին: Հիմա մենք կիսաեզրափակչում ենք, և ես հպարտ եմ իմ թիմով»,-ասել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դեյվիդ Մոյեսի կարծիքով` ամեն ինչ հակառակ ընթացք ունեցավ: «Պատասխան գնդակից հետո մեզնից 10 րոպե պահանջվեց կրկին հավաքվելու համար: Իմ ֆուտբոլիստները լավ էին խաղում, սակայն նրանց մի քանի խոշոր սխալները որոշեցին խաղի ելքը»,-ասել է նա:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Բավարիան» 3-1 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» և կշարունակի պայքարը Չեմպիոնների լիգայի գավաթի համար:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու