«Բարսելոնայի» ֆուտբոլիստները հիասթափված են և տխուր. Մարտինո
Սպորտ
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնան» նվազագույն' 0-1 հաշվով զիջեց «Ատլետիկոյին» և դուրս մնաց հետագա պայքարից:
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոյի խոսքով` «կապտանռնագույնները» հիասթափված են:
«Մենք այլ խաղաոճ ունենք: Հույս ունեինք, որ հանդիպման մեկնարկում ավելի շատ կտիրենք գնդակին, սակայն չհաջողվեց: Բնական է` ֆուտբոլիստները հիասթափված են և տխուր: Հիմա պետք է վերլուծենք խաղն ու առաջ անցնենք»,- ասել է Մարտինոն:
Իսկ ահա «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի կարծիքով` մադրիդցիները հավատում են իրենց արած գործին և հաջողությանը: «Ես շատ եմ սիրում իմ թիմի ֆուտբոլիստներին, ովքեր երբեք չեն դավաճանում մեր խաղաոճը: Ես կցանկանայի առանձնացրել մեր երկրպագուներին և շնորհակալություն հայտնել նրանց»,-ասել է Դիեգո Սիմեոնեն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու