Ադրբեջանում գերի ընկած Արսեն Խոջոյանն այսօր տուն կվերադառնա
Հասարակություն
Ադրբեջանական կողմի հետ ընթանում են բանակցություններ և հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում Ադրբեջանի սահմանը հատած Հայաստանի քաղաքացի Արսեն Խոջոյանն ապրիլի 10-ին կվերադառնա տուն: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ առավոտյան մեկնարկած բանակցությունները շուտով կավարտվեն և Խոջոյանը մի քանի ժամից տանը կլինի:
Մարտի 7-ին մոտ ժամը 12:30-ին Թովուզում տեղաբնակները գերեվարել են խիտ ամպամածության պատճառով մոլորվելով հայ-ադրբեջանական սահմանը հատած Տավուշի շրջանի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա հովիվ Արսեն Խոջոյանին: Գերեվարված հայ երիտասարդին բնակիչներն անմիջապես հանձնել են Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության աշխատակիցներին: Արսեն Խոջոյանն ադրբեջանական գերությունից մարտի 4-ին վերադարձված և այնտեղ խոշտանգումների ենթարկված Հայաստանի 77-ամյա քաղաքացի Մամիկոն Խոջոյանի հեռու ազգականն է:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու