Կիևում այրվել է Ուկրաինայի կոմկուսի գրասենյակի մեծ մասը
Աշխարհ
Կիևի Բորիսոգլեբսկայա փողոցում գտնվող՝ Ուկրաինայի կոմունիստական կուսակցության գրասենյակում տեղի ունեցած հրդեհի հետևանքով վնասվել են շենքի նկուղը, առաջին և երկրորդ հարկերը՝ 220 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով: Ինչպես տեղեկացնում են հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մամուլի ծառայությունից, քառահարկ շենքում հրդեհը բռնկել է ապրիլի 9-ին ժամը 22:20-ին: Զոհեր և տուժածներ չկան:
Ապրիլի 10-ին ժամը 00:44-ին արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հրդեհը վերացրել է: Հրդեհի պատճառը պարզվում է:
Ապրիլի 9-ին ավելի վաղ Պետական գործադիր ծառայության ներկայացուցիչներն իրավապահների օգնությամբ ազատել էին Ուկրաինայի կոմկուսի գրասենյակը, որը փետրվարին զավթել էին բողոքավորները:
Ուկրաինայի կոմունիստական կուսակցության խմբակցությունը հրաժարվում էր Գերագույն ռադայում քվեարկելուց, քանի դեռ չի ազատվի կուսակցության գրասենյակը, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու