Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է հերթական զինվորի կորստի մասին
Ադրբեջան
ԼՂՀ պաշտպանության նախարարության դիրքապահ ստորաբաժանումների գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողությունը կանխելուց հետո, հարևան պետության ՊՆ-ն սկսել է հայտարարություններ անել «դժբախտ պատահարների» հետևանքով զինվորների մահվան մասին: Սակայն հաշվի առնելով Ադրբեջանի ՊՆ գործելաոճը, շատ հավանական է, որ նման հայտարարություններում նշվող մահացած զինվորներն իրականում զոհվել են հայկական կողմի դեմ իրականացված անհաջող գործողությունների հետևանքով:
Այս անգամ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտարարություն են տարածել այն մասին, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության ենթակա զորամասերից մեկի զինծառայող Էլվին Ռյուխսաթօղլու Բազիրլին զենքի հետ անզգուշ վարվելու հետևանքով կրակել է ինքն իր վրա: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, զինվորը հիվանդանոց տարվելու ճանապարհին մահացել է: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն:
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների` ապրիլի 7-ին' ժամը 22.30-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Մարջանլու) ուղղությամբ հակառակորդի կողմից ձեռնարկվել է հերթական դիվերսիոն հետախուզական գործողությունը: Պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով ադրբեջանական գրոհայինների առաջխաղացումը' դիմել են հակազդիչ գործողությունների և նրանց հետ շպրտել իրենց ելման դիրքերը: Նահանջի ճանապարհին, պայթելով պաշտպանական հատվածում տեղադրված ականադաշտում, հակառակորդը տվել է 3 զոհ (որոնցից մեկը' սպա) և 6 վիրավոր: Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում ղարաբաղյան կողմը կորուստներ չի ունեցել:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու