Նիկոլն արդեն որոշել ա` ով պիտի նստի, որ ժամին ու որտեղ. Գառնիկ Դանիելյան Միակ տարբերակը փողոցային ակցիաներ անելն ա. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ) Ընդդիմությունը իրավիճակի լրջությունը պիտի հասկանա, իմանա` ինչպե՞ս պիտի շարժվի. Աբրահամյան ՖԻԴԵ-ի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին «Դարի шhшբեկչnւթյшն» վարկածը փլուզվում է. Սուրենյանց Ուշադրություն․ սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Մասկը անակնկալ հայտարարություն է արել Ուկրաինայում հակամարտության ավարտի մասին Ինչպե՞ս պաշտպանել մաշկը շոգ եղանակին. ԱՆ-ի խորհուրդները Երկրում բացարձակ սահմանադրություն չկա. Արման Աբովյան Օհանով փողոցում հրդեհ է բռնկվել «Ford Fusion»-ում․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ ՃՈ անունից Գագիկ Ծառուկյանին ձեռնաշղթաներով բերեցին ՔԿ հարցաքննության (տեսանյութ) 

Գործադիրը քննարկել է ԱԺ պատգամավորների ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները

Քաղաքական

ՀՀ կառավարության նիստում, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը, գործադիրը ի թիվս այլ հարցերի քննության է առել օրենսդրական մի շարք նախաձեռնություններ, որոնցով հանդես են եկել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորները: ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածում փոփոխություն և լրացումներ կատարելու առաջարկությամբ հանդես եկած խորհրդարանականների նպատակն է սահմանել տրանսպորտային միջոցների երթևեկության ժամանակ վարորդի կանգ առնելու տեղը ցույց տվող գծանշման պահանջը չկատարելու հարուցած պատասխանատվությունը: Օրենքի փոփոխությամբ, ըստ հեղինակների, կապահովվի նվազ վտանգավորություն ունեցող խախտման համար համարժեք պատասխանատվության կիրառումը:

ՀՀ կառավարությունը սկզբունքորեն դեմ չէ ներկայացված նախագծի ընդունմանը, սակայն, նկատի առնելով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման վիճակագրությունն ուսումնասիրող աշխատանքային խմբի գործունեությունը, նախագծի հեղինակներին առաջարկում է խնդրին անդրադառնալ խմբի աշխատանքի ավարտից հետո:

ԱԺ մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը միտված է «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությանը, որի անհրաժեշտությունը, ըստ հեղինակների, բխում է այն հանգամանքից, որ օրենքը պարտադրում է աուդիտ անցկացնել այն կուսակցություններին, ում ակտիվների չափը գերազանցում է սահմանված շեմը. Այսպիսով, ֆինանսական բարդ վիճակում են հայտնվում աուդիտ անցկացնելու միջոց չունեցող կուսակցությունները: Պատգամավորներն առաջարկում են աուդիտի պահանջը գործի դնել տարեկան շրջանառու միջոցների սահմանված շենքից բարձր լինելու դեպքում: Կառավարությունն իր հերթին կողմ է օրենքի նախագծի այնպիսի խմբագրման, երբ աուդիտ չի անցկացվի այն դեպքում, երբ կուսակցության լիազոր մարմին հայտարարություն ներկայացվի, որ հաշվետու տարում կուսակցության ակտիվների փոփոխություն չի եղել: Այս առաջարկությունն ընդունելու դեպքում գործադիրն ընդունելի կհամարի օրենքի նախագիծը:

Կառավարությունը քննության է առել «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը և Ալեքսանդր Արզումանյանը: Նախագծով առաջարկվում է սահմանել, որ մոլեխաղով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացուն սահմանափակ գործունակ ճանաչելու դեպքում նրա մուտքը խաղատուն արգելվի: Սկզբունքորեն կողմ լինելով նախագծին, կառավարությունը այն կարծիքին է, որ նախագիծը լրամշակման կարիք ունի և անում է համապատասխան առաջարկություններ:

Գործադիրը քննարկել է «Արարատյան հարթավայրի ստորերկրյա ջրերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքի նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը: Օրենքի նախագծի հիմքում դրված է փորձագետների այն եզրակացությունը, որ Արարատյան արտեզյան ավազանի (ԱԱԱ) ստորերկրյա ջրերի 1984թ. հաստատված արդյունաբերական պաշարը հուսալի և իրատեսական է և վերագնահատման կարիք չունի: Կառավարության եզրակացությունը փաստում է, որ Արարատյան դաշտավայրի ջրային պաշարի արդյունավետ օգտագործման խնդիրների լուծման նպատակով մշակվել և արդեն իսկ կառավարության հավանությանն են արժանացել մի շարք իրավական ակտերի նախագծեր: Պատգամավորին առաջարկվում է համագործակցել կառավարության հետ՝ մեկ միասնական նախագծերի փաթեթ ՀՀ Ազգային Ժողով ներկայացնելու համար:

Վերը նշված օրենքների նախագծերը և ՀՀ կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նիկոլն արդեն որոշել ա` ով պիտի նստի, որ ժամին ու որտեղ. Գառնիկ ԴանիելյանԻրանը հայտարարել է Բահրեյնում և Հորդանանում գտնվող ամերիկյան բազաներին հարվածելու մասինՄիակ տարբերակը փողոցային ակցիաներ անելն ա. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ) Ընդդիմությունը իրավիճակի լրջությունը պիտի հասկանա, իմանա` ինչպե՞ս պիտի շարժվի. Աբրահամյան ՖԻԴԵ-ի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածի տակ է հայտնվել երկրի հյուսիսում գտնվող ԻՀՊԿ ռազմածովային շտաբը«Դարի шhшբեկչnւթյшն» վարկածը փլուզվում է. ՍուրենյանցՈւշադրություն․ սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՄասկը անակնկալ հայտարարություն է արել Ուկրաինայում հակամարտության ավարտի մասինԻնչպե՞ս պաշտպանել մաշկը շոգ եղանակին. ԱՆ-ի խորհուրդները Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածի տակ է հայտնվել երկրի հյուսիսում գտնվող ԻՀՊԿ ռազմածովային շտաբը Երկրում բացարձակ սահմանադրություն չկա. Արման ԱբովյանՖրանսիայում անտառային հրդեհների հետևանքով այրվել է ավելի քան 42,000 հեկտար տարածքՕհանով փողոցում հրդեհ է բռնկվել «Ford Fusion»-ում․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոցՔաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ ՃՈ անունիցԳագիկ Ծառուկյանին ձեռնաշղթաներով բերեցին ՔԿ հարցաքննության (տեսանյութ) Հակակոռուպցիոն դատարանի նիստը հակասահմանադրական ճանաչված հոդվածի վերաբերյալ հետաձգվել է ՈՒՂԻՂ․ Գագիկ Ծառուկյանը ՊԵԿ–ի քննչականում էԱրաղչին կոչ է արել աշխարհի երկրներին չմասնակցել Իրանի դեմ ԱՄՆ-ի ագրեսիայինՄեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Թևանյանը՝ ՔԿՀ-իցՀրամցվում է այլ պատկեր. Տիգրան Աբրահամյան Բրազիլիան կվիճարկի ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերը Առևտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ)Ռոսսելխոզնադզորը հուլիսի 27-ից կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումըՋուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն NYT. Իրանը մերժել է ԱՄՆ-ի կողմից հրադադարի նոր առաջարկը2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամով. ֆինանսների նախարարություն Telegraph. Սաուդյան արքայազնը մահացած է հայտնաբերվել Լոնդոնի հյուրանոցում 2025 թվականինԹրամփը խոստացել է առևտրային նավերին պատճառված վնասը փոխհատուցել իրանական միջոցներիցՀուլիսի 24-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 24-ինՆԳՆ ոստիկանությունը հատուկ միջոցառումներ է իրականացրել․ հայտնաբերվել են հետախուզվողներ, զինամթերք60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին․ պայթյուններ՝ 10 քաղաքումԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶարուհի Բաթոյանի հայտարարագրերը՝ 2018-ից հետո․ դրամական միջոցները 500 հազարից հասել են ավելի քան 13 միլիոն դրամի. «Ժողովուրդ»ԿԸՀ-ն իր աշխատանքն ավարտեց, բայց երկու գերտերություն դեռ չի շնորհավորել ՔՊ-ին՝ հաղթանակի առիթով. «Ժողովուրդ»Լույս չի լինի. հասցեներԷկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետիսյանի համար նոր պաշտոն են փնտրում. «Ժողովուրդ»Մեղրի օգտակար հատկությունները, որոնք արժե իմանալԵվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսը համաձայնության է եկել «Ռեալի» հետՆԱՏՕ-ն հայտարարել է պաշտպանական համագործակցության խորացման մասինՄեծ Բրիտանիան և Ֆրանսիան ընդլայնում են պաշտպանական համագործակցությունըG20-ի երկրները քննարկել են համաշխարհային տնտեսության մարտահրավերներըՃապոնիան խստացնում է վերահսկողությունը խոշոր տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբՎահագն Խաչատուրյանը հուլիսի 23-ին ստորագրել է մի շարք օրենքներՖրանսիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 20 000 մարդ է տարհանվել, զոհվել է 2 հրշեջՆա Ոսկե գնդակը ստանալու թիվ մեկ հավակնորդն է․ Ռոնալդոն` Էրնանդեսի մասինԻտալիան նոր միջոցառումներ է ընդունում երիտասարդների զբաղվածությունը խթանելու համարԷրեբունիի սպանության գործով 2 հետախուզվող է հայտնաբերվել Դիլիջանում (տեսանյութ)
Ամենադիտված