«Մեսսին բոլորին հիմարի տեղ էր դրել». Սանյոլ
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Վիլի Սանյոլը, ով այժմ գլխավորում է Ֆրանսիայի երիտասարդական հավաքականը, բավականին կոպիտ է արտահայտվել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի վերաբերյալ:
Սանյոլը անդրադարձել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Ատլետիկոյի» հետ խաղին և նշել է.
«Մեսսին բոլորին հիմարի տեղ էր դրել: Չի կարելի դաշտում քայլել, երբ դու կորցնում ես գնդակը, չի կարելի: Նա բոլորին հիմարացնում էր», - Սանյոլի խոսքերը մեջբերում է ֆրանսիական մամուլը:
Հիշեցնենք, որ արգենտինացին վազել է 6,8 կմ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու