Ռուսաստանի ԶՈւ բարձրաստիճան պատվիրակությունը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Հասարակություն
Ռուսաստանի ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Ինչպես տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, պատվիրակությանն ուղեկցում էր թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Պատվիրակությունը գլխավորում էին ՌԴ ԶՈՒ օդատիեզերային պաշտպանության զորքերի շտաբի պետ օդատիեզերային պաշտպանության զորքերի հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Պավել Կուրաչենկոն, ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար Ալեքսանդր Սինայսկին և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկը: Գեներալ-լեյտենանտ Պավել Կուրաչենկոն ծաղկեպսակ դրեց Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին, պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու