Ուշադրություն. փոխեք գաղտնաբառերը
Այլ
Google, Facebook, Yahoo և մի շարք այլ խոշոր ընկերություններ կոչ են արել օգտատերերին փոխել գաղտնաբառերը` OpenSSL ծրագրային պաշտպանության համակարգում վերջերս հայտաբերված խոցելիության պատճառով. համակարգը վերահսկում է համացանցի կոդավորման երկու-երրորդը: Ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները, անվտանգության մասնագետներն այժմ փորձում են գնահատել համակարգի հարուցած վնասները:
Թերությունը հայնտաբերվել է անցած շաբաթ, Google-ի անվտանգության մասնագետի և փոքրիկ Codenomicon ընկերության կողմից:
Նշվում է, որ համակարգում արդեն երկու տարի առկա թերության մասին իմացող հաքերները կարող էին շահագործել այն' առանց հետքեր թողնելու մուտք գործելով համակարգ և գաղտնի տեղեկատվություն կորզելով օգտատերերի բանկային քարտերի, մոտքաբառերի և գաղտանաբռերի վերաբերյալ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու