Շառլ Ազնավուրը քեսաբահայերին օգնելու համար Փարիզում ծրագրված համերգին չի կարողանա մասնակցել
Հասարակություն
Շառլ Ազնավուրն ափսոսում է, որ չի կարողանա մասնակցել քեսաբահայերին օգնություն տրամադրելու նպատակով ապրիլի 11-ին կազմակերպվելիք համերգին: Այն նախաձեռնել է ֆրանսիահայ համայնքը: Այս մասին լեգենդար երգիչը գրել է ֆեյսբուքյան իր էջում: «Սիրելի ընկերներ, իմ պարտականություններն ինձ տանում են հեռու, և ես ի վիճակի չեմ լինի այստեղ գտնվել: Ես գրում եմ սա շնորհավորելու ձեզ' ձեր պատրաստակամության համար և հավաստում եմ իմ միասնականությունը նրան, ինչ դուք անում եք օգնելու մեր սիրիացի հայրենակիցներին»,-գրել է նա:
Գրառման վերջում կոչ է արվում մասնակցել «Medz Bazar» համույթի նախաձեռնությամբ ապրիլի 11-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության փարիզյան մասնաճյուղի Ալեք Մանուկյան մշակութային կենտրոնում կայանալիք բարեգործական համերգին, որի ողջ հասույթը կտրամադրվի քեսաբահայությանը: Երեկոյին ներկայացվելու են երաժշտական և պարային համարներ:
Շառլ Ազնավուրը ֆեյսբուքյան իր էջում ավելի վաղ ևս տարածել էր այս միջոցառման մասին տեղեկատվություն' օգտագործելով #SaveKessab հաշթեգը: Միջոցառումից ստացված գումարը կուղարկվի Սիրիա:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու