««Բարսելոնան» վաղուց չի ղեկավարվում գլխավոր մարզչի կողմից». Կրոյֆ
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» նախկին խաղացող և մարզիչ Յոհան Կրոյֆը անդրադարձել է կատալոնյան ակումբի խնդիրներին և նշել.
«Մարտինոն իր ուժերի ներածին չափով անում է ամեն ինչ, սակայն «Բարսելոնան» վաղուց չի ղեկավարվում գլխավոր մարզչի կողմից: Դժվար է, երբ պետք է ղեկավարես, բայց չես կարող: Վաղուց արդեն ակումբի գործերին միջամտում են ղեկավարության կոնկրետ անդամներ: Այս ամենը տեղի է ունենում արդեն 4 տարի, և սրա հետ պետք է մի բան անել: Ամեն ինչ սկսվեց 2010 թվականից, երբ թիմը վաճառվեց Չիգրինսկուն, իսկ Գվարդիոլան դեմ էր գործարքին, սակայն գործարքը տեղի ունեցավ: Հենց այդ օրվանից Պեպը խնդիրներ ունեցավ թիմի հետ», - Կրոյֆի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու