«Սևան» ՔԿՀ-ն կընդունի «Էրեբունի» ՔԿՀ-ի դատապարտյալներին
Հասարակություն
Մամուլում լուրեր էին տարածվել, որ «Էրեբունի» ՔԿՀ-ն փակվել է, իսկ դատապարտյալները տեղափոխվել են Սևանի քրեակատարողական հիմնարկ:
Լուրեր.com-ը քրեակատարողական վարչության մամուլի բաժնից տեղեկացավ, որ «Էրեբունի» քրեակատարողականը դեռ չի փակվել, սակայն կա կառավարության որոշում, համաձայն որի այն պետք է փակվի:
Վարչությունից մեզ տեղեկացրին, որ այս պահին կատարվում են նախապատրաստական աշխատանքներ, դատապարտյալներին տեղափոխելու համար:
Հարցին, արդյոք «Սևան» ՔԿՀ-ն ունի՞ բոլոր հնարավորթյունները` դատապարտյալներին ընդունելու, վարչությունից ասացին. «Այո, բոլոր հնարավորությունները կան, հակառակ դեպքում դատապարտյալներին չէին տեղափոխի»:
Իսկ թե քանի դատապարտյալ կա «Էրեբունի» ՔԿՀ-ում, վարչությունից դժվարացան պատասխանել, նշեցին միայն, որ «շատ չեն»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու