Վալերի Կարպինը դեմ չի եղել Մովսիսյանի տեղափոխությանը
Սպորտ
Մոսկվայի «Սպարտակ»-ի նախկին գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը հերքել է այն լուրերը, թե ինքը դեմ է եղել Յուրա Մովսիսյանի տեղափոխությանը մայրաքաղաքի ակումբ:
Ռուսական Sport-express.ru կայքին տված ծավալուն հարցազրույցում խոսելով Մովսիսյանի մասին` Կարպինը, մասնավորապես, նշել է. «Ո՞վ է ասել, որ ես դեմ եմ եղել նրա տեղափոխությանը: Ստացվում է այնպես, որ Չելոյանցը կողմ է եղել, ես` ոչ: Դա ևս առասպել է»:
Ջևան Չելոյանցն «Սպարտակ»-ի տնօրենների խորհրդի անդամ է:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանը Մոսկվայի «Սպարտակ» տեղափոխվեց Կրասնոդարի համանուն թիմից և հաստատվեց «մայրաքաղաքայինների» հիմնական կազմում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու