Թուրքական կայքը Արցախը ներկայացրել է որպես անկախ հանրապետություն
Այլ
Թուրքիայում ցուցահանդեսների կազմակերպմամբ և զբոսաշրջության հարցերով զբաղվող Fuarsepeti.com կայքը Արցախը ներկայացրել է որպես անկախ պետություն:
Թուրքական կայքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներկայացված է առաձին դրոշով և դրամական միավորով: Կայքի «Երկրներ» բաժնում Արցախի Հանրապետության մասին նշված է, որ երկրի պետական լեզուն հայերենն է, բնակչությունը` 138 հազար, տարածքը` 4,4 հազար քառ.կմ, դրամական միավորը` հայկական դրամ:
Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անվանում են նաև Արցախի Հանրապետություն, և որ այն թեկուզ իրավական առումով Ադրբեջանի «մաս» է, սակայն, փաստացի անկախ պետություն է:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու