Հղիությունը չի փոխել Սքարլեթ Յոհանսոնին. նրա նոր ֆոտոշարքն արդեն համացանցում է
Այլ
Հոլիվուդյան դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնն իր վերջին հարցազրույցում պատմել է իր առաջիկա հարսանիքի և երկար սպասված հղիության մասին:
29-ամյա կինոաստղը զարդարել է «Glamour» ամսագրի ամերիկյան տարբերակը, որին տված հարցազրույցի ժամանակ խոստովանել է, որ երազում է ամուսնանալու մասին, սակայն չի ցանկանում մեծ հարսանեկան տոնախմբություն կազմակերպել և նախատեսում է սահմանափակվել ամուսնության գրանցմամբ:
Դերասանուհու խոսքով` նա և իր ապագա երեխայի հայր Ռոմեն Դորիակը մտադիր են ամուսնանալ, սակայն առայժմ չեն որոշել, թե ինչպիսին պետք է լինի իրենց հարսանիքը:
Սքարլեթը նաև խոստովանել է, որ այն բանից հետո, երբ Ռայան Ռեյնոլդսի հետ իր ամուսնությունը վերջացավ ամուսնալուծությամբ, ինքը շատ է փոխվել և հույս ունի, որ այժմ իրեն կհաջողվի ամուր ընտանիք կազմել:






















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու