Հակակոռուպցիոն դատարանի նիստը հակասահմանադրական ճանաչված հոդվածի վերաբերյալ հետաձգվել է ՈՒՂԻՂ․ Գագիկ Ծառուկյանը ՊԵԿ–ի քննչականում է Արաղչին կոչ է արել աշխարհի երկրներին չմասնակցել Իրանի դեմ ԱՄՆ-ի ագրեսիային Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Հրամցվում է այլ պատկեր. Տիգրան Աբրահամյան Ռոսսելխոզնադզորը հուլիսի 27-ից կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն 2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամով. ֆինանսների նախարարություն Հուլիսի 24-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 24-ին ՆԳՆ ոստիկանությունը հատուկ միջոցառումներ է իրականացրել․ հայտնաբերվել են հետախուզվողներ, զինամթերք 60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարար 

«Սերժ Սարգսյանը հայտնվել է իշխանության կորստի իրական վտանգի առջև». ՀԱԿ

Քաղաքական

Սերժ Սարգսյանը ներկայացրել է սահմանադրական փոփոխությունների հայեցակարգ, որ կազմել է նրա իսկ հրամանագրով ստեղծված հանձնաժողովը։

Համաշխարհային պրակտիկայում եզակի դեպք է, երբ երկրի առաջին դեմքը կառավարման մոդելի փոփոխման խնդիր պարունակող (կիսանախագահականից խորհրդարանական կառավարման) սահմանադրական փոփոխությունների ծրագիր է ներկայացնում, ապա հայտարարում, որ ինքն իրականում դեմ է դրան։ Սա վկայում է նրա մասին, որ իշխանությունների իրական մոտիվները առնչություն չունեն կառավարման առավել արդյունավետ համակարգ ստեղծելու հետ, այլ պայմանավորված են ռեժիմի պահպանման և վերարտադրության նեղ շահերով: Այս մասին ասվում է ՀԱԿ-ի տարածած հաղորդագրությունում:

Սահմանադրությունը քաղաքական փաստաթուղթ է, նրա ստեղծումն ու նրա մեջ փոփոխությունները՝ քաղաքական գործընթաց։ Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովն էլ ստեղծվել է երկրի քաղաքական թիվ մեկ պաշտոնյայի հրամանագրով։ Ոչ քաղաքական մարմին հանդիսացող եւ միայն գործող Սահմանադրության պահապանի գործառույթ ունեցող Սահմանադրական դատարանը որեւէ առնչություն չպետք է ունենա սահմանադրափոխության գործըթացին։Դա այլ բան չէ, քան ոտնձգություն իշխանությունների տարանջատման սահմանադրական սկզբունքի նկատմամբ։ Սահմանադրական դատարանի նախագահը ներգրավված է մի գործում, որտեղ քննարկվում եւ որոշվում են նաեւ նրա ղեկավարած մարմնի՝ Սահմանադրական դատարանի լիազորությունները։ Գագիկ Հարությունյանի՝ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի նախագահ լինելու փաստը շահերի բախման արտառոց մի դեպք է, անհեթեթություն, ինչը կարող էր տեղի ունենալ իրավագիտակցությունից բացարձակ զուրկ վարչախմբի պարագայում։

Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է.

1. Չմերժելով հանդերձ աշխարհում ընդունված ու տարածված ժողովրդավարական կառավարման որեւէ մոդել, Կոնգրեսը մշտապես եղել է եւ այսօր էլ կողմնակիցն է երկրում գործող կառավարման կիսանախագահական ճկուն մոդելի։

2. Սահմանադրության կարեւոր հատկանիշներից մեկը նրա կայունությունն է, մինչդեռ ահա երրորդ անգամ է այն փոփոխելու արհեստական խնդիր հարուցվում, ընդ որում՝ երեք անգամն էլ ոչ թե Սահմանադրությունն իսկապես բարեփոխելու կամ պետականությունն ամրապնդելու, այլ վարչախմբին հզորացնելու և նրա կյանքը երկարաձգելու համար:

3. Ոչ օրինակարգ իշխանությունը սահմանադրական հանրաքվե անցկացնելու իրավունք չունի։ Օրինակարգ իշխանությունն է, որ կարող է սահմանադրական փոփոխության, այդ թվում նաեւ կառավարման մոդելի փոփոխության հարց քննարկել։ Հետևաբար Սահամանդրական փոփոխություններին կարելի է անդրադառնալ միայն ազատ և արդար նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացումից հետո:

4. Երկրում առաջացած խնդիրները՝ անխնա թալանի հետեւանքով հասարակության սոցիալական բեւեռացումը, բարձրաստիճան պաշտոնյաների ձեռքում հարստության գերկենտրոնացումը, ապօրինի մենաշնորհների եւ իշխանական կամայականությունների հետեւանքով գործարար միջավայրի աղճատումը, իրավունքի եւ օրինականության բացակայությունը, ազգակործան արտագաղթը եւ այլն, կառավարման մոդելի հետեւանք չեն։ Դրանք, ինչպես նաև քաղաքական համակարգի արատները, հետեւանք են իշխանական վերնախավի կողմից ստեղծած կոռուպցիոն համակարգի, ընտրակեղծարարության կատարելագործված մեխանիզմների, ինչի հիմքում այլ բան չէ, քան իշխանության ոչ օրինակարգությունը և հանցագործ բնույթը։

5. Այս պահին Սահմանադրական փոփոխությունների փաթեթի հրապարակման պատճառը մեկն է. այսօր Սերժ Սարգսյանը հայտնվել է իշխանության կորստի իրական վտանգի առջև և փորձում է այս խայծի միջոցով շեղել հասարակության և քաղաքական ուժերի ուշադրությունը ստեղծված քաղաքական ճգնաժամից, Սահմանադրության փոփոխության կարևորագույն թեման դարձնել իշխանության պահպանման անձնական նկրտումների գործիք:

Հայ Ազգային Կոնգրեսը կտրուկ դեմ է Սահմանադրական փոփոխությունների գործընթացին և ներկայացված նախագծին, կոչ է անում քաղաքական ուժերին ու ողջ հանրությանը՝ չընդունել որպես խայծ նետված այս գաղափարը, համատեղ ջանքերով հանել այն այսօրվա քաղաքական օրակարգից ու կենտրոնանալ Սերժ Սարգսյանի հեռացման առաջնահերթ նպատակի վրա։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հակակոռուպցիոն դատարանի նիստը հակասահմանադրական ճանաչված հոդվածի վերաբերյալ հետաձգվել է ՈՒՂԻՂ․ Գագիկ Ծառուկյանը ՊԵԿ–ի քննչականում էԱրաղչին կոչ է արել աշխարհի երկրներին չմասնակցել Իրանի դեմ ԱՄՆ-ի ագրեսիայինՄեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Թևանյանը՝ ՔԿՀ-իցՀրամցվում է այլ պատկեր. Տիգրան Աբրահամյան Բրազիլիան կվիճարկի ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերը Առևտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ)Ռոսսելխոզնադզորը հուլիսի 27-ից կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումըՋուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն NYT. Իրանը մերժել է ԱՄՆ-ի կողմից հրադադարի նոր առաջարկը2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամով. ֆինանսների նախարարություն Telegraph. Սաուդյան արքայազնը մահացած է հայտնաբերվել Լոնդոնի հյուրանոցում 2025 թվականինԹրամփը խոստացել է առևտրային նավերին պատճառված վնասը փոխհատուցել իրանական միջոցներիցՀուլիսի 24-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 24-ինՆԳՆ ոստիկանությունը հատուկ միջոցառումներ է իրականացրել․ հայտնաբերվել են հետախուզվողներ, զինամթերք60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին․ պայթյուններ՝ 10 քաղաքումԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶարուհի Բաթոյանի հայտարարագրերը՝ 2018-ից հետո․ դրամական միջոցները 500 հազարից հասել են ավելի քան 13 միլիոն դրամի. «Ժողովուրդ»ԿԸՀ-ն իր աշխատանքն ավարտեց, բայց երկու գերտերություն դեռ չի շնորհավորել ՔՊ-ին՝ հաղթանակի առիթով. «Ժողովուրդ»Լույս չի լինի. հասցեներԷկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետիսյանի համար նոր պաշտոն են փնտրում. «Ժողովուրդ»Մեղրի օգտակար հատկությունները, որոնք արժե իմանալԵվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսը համաձայնության է եկել «Ռեալի» հետՆԱՏՕ-ն հայտարարել է պաշտպանական համագործակցության խորացման մասինՄեծ Բրիտանիան և Ֆրանսիան ընդլայնում են պաշտպանական համագործակցությունըG20-ի երկրները քննարկել են համաշխարհային տնտեսության մարտահրավերներըՃապոնիան խստացնում է վերահսկողությունը խոշոր տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբՎահագն Խաչատուրյանը հուլիսի 23-ին ստորագրել է մի շարք օրենքներՖրանսիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 20 000 մարդ է տարհանվել, զոհվել է 2 հրշեջՆա Ոսկե գնդակը ստանալու թիվ մեկ հավակնորդն է․ Ռոնալդոն` Էրնանդեսի մասինԻտալիան նոր միջոցառումներ է ընդունում երիտասարդների զբաղվածությունը խթանելու համարԷրեբունիի սպանության գործով 2 հետախուզվող է հայտնաբերվել Դիլիջանում (տեսանյութ) Չինաստանը հայտարարել է արտահանման աճի նոր ծրագրի մասինԷրեբունու կրակոցների գործով կալանավորվել է ոստիկանության գնդապետի մորաքրոջ որդին Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ինԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասինԹուրքիայի կենտրոնական բանկը վեցերորդ անգամ անփոփոխ է թողել հիմնական տոկոսադրույքըՆերքին Հանդի դիրքերում ավտոմեքենան գլորվել է ձորը. ԵԿՄ–ականը մահացել է ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային անվտանգության նոր ռիսկերի մասինԿանադան ներդրումներ է կատարում կիբեռանվտանգության ոլորտումԱվանեսյանը դուրս է եկել Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են ընթանումՀայաստանի 27 զինծառայող՝ BMATT-ի դասընթացի շրջանավարտ Եվրոպայում անտառային հրդեհները կրկին դարձել են քաղաքական օրակարգի կարևոր թեմաԿոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Ալաշկերտ»-«Կլուժ» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի ԱՄՆ-ն ունի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու մի քանի ծրագիր․ ԶելենսկիՄասնագետները բացատրել են, թե երբ է անհրաժեշտ անհապաղ փոխել Wi-Fi երթուղիչըԱ՛յ անգրագետներ, դուք պատմություն չգիտե՞ք․ աթոռակռիվ է գնում (տեսանյութ)
Ամենադիտված