Սերժ Սարգսյանն առաջադրվեց
Քաղաքական
Ապրիլի 11-ին Բյուզանդի 1/3 հասցեում տեղի ունեցավ ՀՀԿ կենտրոնի տարածքային կազմակերպության «Սայաթ-Նովա» շրջանային կազմակերպության «Սայաթ-Նովա» 2 սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 99 անդամներից մասնակցում էին 96ը: Ժողովը վարում էր «Սայաթ-Նովա» 2 սկզբնական կազմակերպության ղեկավար Արա Սադոյանը, օրակարգում եղել է ՀՀԿ 15-րդ համագումարի պատվիրակների ընտրության հարցը: Ժողովին մասնակցում էր ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը: Սկզբնական կազմակերպության ժողովը միաձայն ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին ընտրեց ՀՀԿ 15-րդ հերթական համագումարի պատվիրակ:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և պատասխանեց ժողովի մասնակիցներին հետաքրքրող հարցերին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու