Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 7 հոգի տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
Արտակարգ Պատահար
Այսօր՝ ապրիլի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են ՎԱԶ 2108 մակնիշի 20 ՏԼ 280 համարանիշի և Opel մակնիշի 34 NT 318 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը Եղվարդի, մի մասը՝ Երևանի հիվանդանոցներ: Մինչ վթարի վայր կժամանեին Եղվարդի հրշեջ փրկարարական ջոկատը վիրավորներին առաջինը օգնություն են ցուցաբերել Եղվարդ քաղաքի մի քանի երիտասարդ բնակիչներ, ովքեր հենց իրենք էլ մի քանի վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց, իսկ մի քանի վիրավորների էլ տեղափոխել է օպերատիվ վթարի վայր ժամանած Եղվարդի հիվանդանոցի բուժանձնակազմը:
Մանրամասն` այստեղ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու