«17-18 տարվա օգտագործած տարածքս քանդել են, բայց շատ ուրախ եմ»․ Աջափնյակի բնակիչը՝ Փաշինյանին Ուկրաինան հայտնել է, որ Starlink-ն այժմ թույլ է տալիս անօդաչուներին զարգացնել ժամում ավելի քան 400 կմ արագություն ՖԻՖԱ-ի նախագահը ծիծաղել է հրաժարական տալու մասին հարցից՝ չնայած ՖԻՖԱ-ի շուրջ սկանդալին Խոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները Red Store-ի շուրջ նոր բողոք․ գնորդին վաճառել են չաշխատող սարք Հիտլերի նախկին լեռնային նստավայրում հրդեհ է բռնկվել, մեկ անձ է ձերբակալվել Մեգան Մարքլը հայտնել է՝ ինչու է հեռու պահում հորը երեխաներից Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման Խոջոյան Անդրանիկի խճանկարը հանեցին, Արցախի համույթներին զրկեցին Վիեննայի բեմից․ ի՞նչ է կատարվում Ձերբակալություններ՝ մի շարք համայնքներում. Թրամփի հետ խաղեր չեմ խաղում․ Զելենսկի Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան Նիկոլ Փաշինյանը Ռուբինյանի հետ շրջում է Երևանում (տեսանյութ) 

«Հրապարակ». Ընդդիմադիր 4 ուժերի առաջնորդների` ապրիլի 10-ի հանդիպման մասին ոչ ոք չգիտեր

Հայկական Մամուլ

Ընդդիմադիր 4 ուժերի առաջնորդների' ապրիլի 10-ի հանդիպման մասին ոչ ոք չգիտեր: Նույնքան անսպասելի էր Սերժ Սարգսյանի' ապրիլի 10-ի ելույթը սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամների առաջ, երբ նա հայտարարեց, որ չի պատրաստվում այլեւս նախագահ դառնալ: Չի բացառվում, որ սա փորձ էր կանխելու Գագիկ Ծառուկյանի հետագա մերձեցումն ավելի արմատական ընդդիմադիրների հետ, որը, սակայն, չհաջողվեց, եւ Տեր-Պետրոսյան-Ծառուկյան-Դեմիրճյան-Րաֆֆի հանդիպումը կայացավ: Գրում է «Հրապարակ»-ը:

 

ՀՅԴ-ն իր՝ հանդիպմանը չմասնակցելը չի բացատրում որպես քառյակը պառակտելուն ուղղված քայլ, դա ավելի շատ բացատրվում էր հանդիպման ֆորմատի հետ կապված դժգոհությամբ՝ Դաշնակցությունում համակարծիք են, եւ ԳՄ ներկայացուցիչն ու ԱԺ խմբակցության ղեկավարներն արտահայտում են կուսակցության տեսակետը: Այնպես որ առաջնորդների մակարդակով հանդիպման անհրաժեշտությունը չեն տեսնում: Թերեւս, դեր է խաղում նաեւ այն, որ Հրանտ Մարգարյանը դժվարությամբ է նստում իրեն 3 տարի բերդում «նստեցրած» Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին:

 

Այնուամենայնիվ, ի՞նչ են քննարկել հանդիպման ժամանակ: Կողմերը լռում են: Խոսեց միայն ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը, ով ոչ մի գաղտնիք չբացահայտեց: Լռությունը, թերեւս, նույնպես համաձայնեցված է եղել բանակցող կողմերի միջեւ: Բացի այդ՝ «ուժերը» ջենթլմենական պայմանավորվածություն ունեն. մամուլի հետ խոսելու լիազորությունը տրվում է նրան, ում տարածքում տեղի է ունեցել հանդիպումը: Դատելով սրանից, ինչպես նաեւ համացանցում պտտվող միակ լուսանկարից, որտեղ Ծառուկյանի ճաշակին վայել կահավորում է երեւում, կարելի է ենթադրել, որ առաջնորդները հանդիպել են ԲՀԿ առաջնորդին պատկանող տարածքում: Ստեփան Մարգարյանի՝ «ԳԱԼԱ»-ին հայտնած «մանրամասներից» ուշագրավ է թերեւս մեկը. «Կառավարության հրաժարականի հետ կապված ստեղծվել է նոր քաղաքական իրավիճակ, եւ հետագա համագործակցության խնդիրները պետք է վերանայվեին»:

 

Փաստ է, որ «նոր քաղաքական իրավիճակը» Սերժ Սարգսյանի եւ Ծառուկյանի չստացված խոսակցության հետեւանքն է: Մեր տեղեկություններով՝ նախագահի հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ առաջնորդը նրան հասկացրել է, որ ամենեւին չի գայթակղվում իր խնամուն՝ Հովիկ Աբրահամյանին վարչապետի պաշտոնում տեսնելու հեռանկարով եւ չի պատրաստվում մտնել կոալիցիա. ԲՀԿ-ն ունի իր ծրագիրը, որն էլ պատրաստվում է իրականացնել: Ըստ էության, նրա առաջարկի հիմքում երկու տարբերակ է ընկած՝ կամ ընդդիմությանն է հանձնվում ողջ գործադիր իշխանությունը, կամ իրենք պահպանում են ընդդիմադիրի կեցվածքն ու հաղթական մոտենում 2017-ի ընտրություններին: Բնականաբար, սա չէր կարող ընդունվել նախագահի կողմից, քանի որ ակնհայտ է, որ այս դեպքում նա հանձնում է իշխանությունը եւ հայտնվում անգլիական թագուհու դերում:

 

Այս չստացված հանդիպմանը հաջորդեց Ծառուկյանի հանդիպումը նախագահական վերջին երեք ընտրությունների փաստացի հաղթող թեկնածուների հետ՝ Տեր-Պետրոսյան-Դեմիրճյան եւ Րաֆֆի, ինչն առնվազն ուժի ցուցադրում էր: Սրանով ԲՀԿ-ն նաեւ ցույց տվեց, որ կարող է գնալ Տեր-Պետրոսյանի նախանշած սցենարով՝ դուրս գալ փողոց եւ անցնել Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելուն: Մեր աղբյուրների համաձայն՝ նրանք հակված են առաջին հերթին «շուրջօրյա հանրահավաքների» միջոցով վիժեցնել նոր կառավարության ծրագրի ընդունումը՝ «ստիպելով Սարգսյանին, Սահմանադրության համաձայն, ցրել խորհրդարանը եւ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնել»։ Այսպիսով, կարելի է արձանագրել, որ ապրիլի 11-ի դրությամբ «Սերժիկ, հեռացիր» տարբերակը թե՛ ՀԱԿ, թե՛ ԲՀԿ կուսակցությունների օրակարգից դուրս է եկել:

 

Թերթի աղբյուրը վկայում է, որ նրանց միջեւ համաձայնություն կա նաեւ սահմանադրական բարեփոխումները եւս 4 տարով հետաձգելու եւ դրանց միայն 2018 թվականի նախագահական ընտրություններից հետո անդրադառնալու հարցում: Այսպիսով, կարելի է արձանագրել, որ երկրում փաստացի երկիշխանություն է հաստատվել, եւ քաղաքական օրակարգը թելադրում է ոչ թե քաղաքական մեծամասնությունը, այլ ոչ իշխանական քառյակը:

 

Իսկ այսօր Ծաղկաձորում համատեղ հավաքի ժամանակ ոչ իշխանական ուժերը կփորձեն նաեւ երկրի տնտեսական օրակարգ ձեւավորել: Մյուս կողմից դժվար չէ նկատել, որ երկու կողմերը՝ իշխանական եւ ոչ իշխանական, այս պահին միմյանց համար ցուցադրական զորավարժություններ են կազմակերպում, խաղում են միմյանց նյարդերի վրա: Տեսնենք, թե ում նյարդերն առաջինը տեղի կտան:

 

Շարունակությունը' «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«17-18 տարվա օգտագործած տարածքս քանդել են, բայց շատ ուրախ եմ»․ Աջափնյակի բնակիչը՝ ՓաշինյանինԿիմ Չեն Ընը այցելել է Չինաստանի ավտոգործարանՈւկրաինան հայտնել է, որ Starlink-ն այժմ թույլ է տալիս անօդաչուներին զարգացնել ժամում ավելի քան 400 կմ արագությունՖԻՖԱ-ի նախագահը ծիծաղել է հրաժարական տալու մասին հարցից՝ չնայած ՖԻՖԱ-ի շուրջ սկանդալինԽոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներըRed Store-ի շուրջ նոր բողոք․ գնորդին վաճառել են չաշխատող սարքՀիտլերի նախկին լեռնային նստավայրում հրդեհ է բռնկվել, մեկ անձ է ձերբակալվելՄեգան Մարքլը հայտնել է՝ ինչու է հեռու պահում հորը երեխաներիցՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԱնդրանիկի խճանկարը հանեցին, Արցախի համույթներին զրկեցին Վիեննայի բեմից․ ի՞նչ է կատարվումՁերբակալություններ՝ մի շարք համայնքներում. Թրամփի հետ խաղեր չեմ խաղում․ ԶելենսկիԱյսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկանՆիկոլ Փաշինյանը Ռուբինյանի հետ շրջում է Երևանում (տեսանյութ)Չեմպիոնական գոտին նվաճելուց հետո Ծառուկյանը թիրախավորել է MMA-ի լեգենդինՀոկտեմբերի 24-ի օրվա խորհուրդըՄարտունու քաղաքապետի թեկնածուն հարցաքննվելուց հետո դուրս եկել հակակոռուպցիոն կոմիտեից. ՓաստաբանԹրամփը փորձում է նվազեցնել վառելիքի գները․ ռուսական դիզվառելիքով տանկերը շարժվում է ԱՄՆԳիտական հետազոտությունների արդյունքները պետք է հիմք ծառայեն մեր որոշումների համար․ Ժաննա ԱնդրեասյանՌուբինյանի ու Փաշինյանի լուսանկարը հանրային տրանսպորտիցՍուրենյանց․ «Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը կփակի Փաշինյանի իշխանության թթվածինը»Նորայր Հախոյանը 1-2 հաշվով պարտվեց աշխարհի գործող չեմպիոնին«Ընդդիմությունը ունակ չեղավ գնահատելու սեփական քաղաքական դերակատարման կարևորությունը». Խոսրով ՀարությունյանԱդրբեջանցու կողմից վիրավորված Անի Ավետիսյանը նոր առողջական խնդիրներ ունի, նաև բնակարանի հարցն է չլուծվածՓարիզում զանգվածային ցույցի սպասումով զրահամեքենաներ են տեղակայվելԵրևան-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել ՕմսկումԸնտրություններից 1 օր առաջ Մարտունիում բերման են ենթարկել համայնքի ղեկավարի թեկնածուինԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցըԱՄՆ նախագահի թոռների մայրը հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղըՍուրեն Աղաջանյանը պարտվեց ԱԱ-ի 1/8 եզրափակչում Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ ԱլիևինԶելենսկին բողոքել է Պուտինից և ԹրամփիցԲերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԳուտերեշը ողջունել է Օլեշկիում հրադադարի համաձայնագիրըԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինԿիմ Չեն Ընը նպատակ է դրել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհի ամենաուժեղ զինված ուժերըԵրևանում բախվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել էՀորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվելՆախընտրական կոռուպցիայի գործերով ՀՀ մի շարք համայնքներում ձերբակալություններ են․ ՀակակոռուպցիոնԱԱԾ-ն ուսանողներին Կիրանց է տարել․ ներկայացվել են սահմանապահ ծառայության պայմանները Ռոյթերս. ԱՄՆ-ը բազմիցս օգտագործել է SpaceX-ը արտաքին քաղաքականության նպատակներովԱրթիկում ընտրական կոռուպցիայի գործով բերման ենթարկվածների թվում է «Ապրելու երկիր»-ի թեկնածունԱրաղչի. Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել ՌուսաստանՈրդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չենՄասկ. Որոշ քաղաքական գործիչներ լվանում են փողերը ԱՄՆ քարոզարշավների համար՝ օգնելով ԿիևինՄակրոնը Փարիզի ահաբեկչությունը որակել է որպես Ֆրանսիայի համար շրջադարձային պահՄալաթիայում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը. վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էԱրաբական և իսլամական երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզում երթևեկությունըCOP17-ի «Կանաչ գոտում» ԿԳՄՍ նախարարությունը ներկայանում է առանձին տաղավարով
Ամենադիտված