Կփորձենք հաղթել «Բավարիային». Կասիլյաս
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում Մյունխենի «Բավարիայի» դեմ կայանալիք դիմակայությանը:
«Մրցաշրջանի ամենակարևոր հատվածն է: Շուտով կվճռվի տիտղոսների ճակատագիրը: Համոզված եմ, որ մեր թիմը բավականին ռեսուրսներ և ուժեղ կազմ ունի, որպեսզի պայքարի բոլոր մրցաշարերում հաղթելու համար: Ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգայում «Բավարիայի» դեմ կայանալիք դիմակայությանը, ապա այն լինելու է շատ հետաքրքիր, և մենք կփորձենք հաղթել»,-Կասիլյասի խոսքը մեջբերում է goal.com-ը:


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա