Մեկնարկել է «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության հավաքը
Հասարակություն
Մատենադարանի մոտ մեկնարկել է «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության հավաքը:
Հավաքի նպատակներն են՝
. Մեկնաբանել ապրիլի 2-ի Սահմանդրական Դատարանի քաղաքացիների օգտին կայացրած որոշման իրավական հետևանքները
. Ներկայացնել որոշումը կյանքի կոչելու հնարավոր միջոցները
. Հստակեցնել «Դ!ԵՄ ԵՄ»-ի հետագա անելիքներն ու ժամանակացույցը:
«Դեմ եմ» շարժման ակտիվիստները գործնական հանդիպում են հրավիրել' հստակեցնելու հետագա անելիքները: Հանդիպման վայրը' Մատենադարանի հարակից տարածքն է, ատրիբուտները' սպիտակ շապիկներն ու փուչիկները` «Դեմ եմ» գրառմամբ: «Սահմանադրական դատարանի որոշումից հետո ստեղծված իրավիճակում կարիք ունենք հստակ գնահատականների, պարզաբանումների, ինչպես նաև մեր հնարավոր ակնկալիքների ու անելիքների վերաբերյալ հստակեցումների: Որպես կազմակերպված ու պահանջատեր քաղաքացիական հասարակություն՝ մենք պիտի պաշտպանենք մեր իրավունքները՝ ամրագրված նաև Սահմանադրական դատարանի որոշմամբ, հստակեցնենք դրանից բխող մեր նպատակներն ու հետագա անելիքներն ավելի հստակ և հնարավոր ժամանակացույցով»,-նշել են ակտիվիստները հավաքից առաջ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու